Գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել

© Photo : Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիա • Grappling Federation of ArmeniaԳրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել
Գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայկական գրեփլինգի պատմության մեջ առաջին անգամ մարզիկներից մեկն աշխարհի առաջնությունում ոսկե մեդալակիր է դարձել։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող գրեփլինգի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը 3 մեդալ է նվաճել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 22-ին U20 տարիքային խմբի Gi ձևաչափում ունեցել ենք 3 մեդալակիր` Սպարտակ Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել, Հովհաննես Հովհաննիսյանը` արծաթե, իսկ Տիգրան Ղազախյանը` բրոնզե»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ Սպարտակ Միքայելյանը հայկական գրեփլինգի պատմութան մեջ առաջին ոսկե մեդալակիրը դարձավ աշխարհի առաջնությունում:
Լրահոս
0