Միրզոյանը Շվեդիայի և Լյուքսեմբուրգի գործընկերների հետ զրուցել է Արցախի շրջափակման մասին

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԱրարատ Միրզոյանը
Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գործընկերների հետ զրույցում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Լաչինի միջանցքի փակման սարսափելի հետևանքները Արցախում և Ադրբեջանի վարած էթնիկ զտման քաղաքականությունը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումը և 120 հազար մարդու համար ստեղծված սարսափելի պայմաններն Ադրբեջանի էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունն են։ Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Տոբիաս Բիլստրյոմի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս մասին նա գրել է X-ի իր էջում։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի տոտալ պաշարումը և 120 հազար մարդու համար ստեղծված սարսափելի պայմանները` ընդգծվել է Ադրբեջանի էթնիկ զտումների բացահայտ քաղաքականությունը։ Սա ցույց է տալիս Լաչինի միջանցքի՝ որպես Հայաստանի հետ կապող միակ օղակի ապաշրջափակման ուղղությամբ հստակ քայլերի կարևորությունը»,– մասնավորապես գրել է Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը նաև զրուցել է Լյուքսեմբուրգի արտաքին և եվրոպական գործերի նախարար Ժան Ասելբորնի հետ։
«Բարձր գնահատելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը` ընդգծվել է հասանելի գործիքների օգտագործման անհրաժեշտությունը՝ հասնելու Լաչինի միջանցքի վերաբացմանը և վերջ դնելու Լեռնային Ղարաբաղի անմարդկային շրջափակմանը»,– նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Լրահոս
0