https://armeniasputnik.am/20230824/adrbejanci-ergchin-patkanvogh-raava-musici-nerqvo-handes-ekvogh-andrvoji-hamergy-chegharkvel-e-64819776.html
Ադրբեջանցի երգչին պատկանող RAAVA MUSIC–ի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը չեղարկվել է
Ադրբեջանցի երգչին պատկանող RAAVA MUSIC–ի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը չեղարկվել է
Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T15:45+0400
2023-08-24T15:45+0400
2023-08-24T15:50+0400
երգիչ
համերգ
երևան
ադրբեջանցի
անդրո (իոան ժանի կուզնեցով)
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/15/64682450_0:0:2501:1407_1920x0_80_0_0_280bc14a5b7ec98c8bba950361cf8ac7.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի երգիչ Էլմանին պատկանող երաժշտական RAAVA MUSIC լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպչի` «StageMuse» ընկերության էջից։ Համերգը չեղարկելու մասին հայտնել է նաև երգիչն «Ինստագրամի» իր էջում։Ավելի վաղ հայտնել էինք, որ համերգը պետք է կայանար օգոստոսի 30-ին Երևանում։ Սոցցանցերում նրա համերգի վերաբերյալ լուրը բողոքի ալիք էր բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, քանի որ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլմանը (Էլման Զեյնալով) 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում հրապարկումներ էր անում ի պաշտպանություն Ադրբեջանի։Անդրոն էլ իր էջում սթորիներ է հրապարակել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել համերգի չեղարկման առթիվ ու նշել, որ ինքը ազգությամբ գնչու է, գնչուներ էլ ապրում են նաև Հայաստանում` Երևանի Սարի թաղ, Քանաքեռ, Նորք Մարաշ կոչվող թաղամասերում, ինչպես նաև Գյումրիում։Լեյբլի երգիչը, որի պրոդյուսերն ադրբեջանցի է, Երևանում համերգ կտա. օգտատերերը վրդովված ենՆա հայտնել է նաև, որ իր նախնիներից շատ պատմություններ կան, թե ինչպես են առաջին անգամ նրանք հասել, օրինակ, Գյումրի։ Անդրոն նաև շեշտել է, որ գնչուները մարդկության այլ տեսակ են և կապ չունեն թյուրքերի հետ։Հավելենք, որ Անդրոն (իսկական անունը Իոան Ժանի Կուզնեցով) ՌԴ–ում է հանդես գալիս, ռեպ կատարող է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/15/64682450_0:0:2217:1663_1920x0_80_0_0_af435cc9dfc0298cc23769a7920e86fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
երգիչ, համերգ, երևան, ադրբեջանցի, անդրո (իոան ժանի կուզնեցով)
երգիչ, համերգ, երևան, ադրբեջանցի, անդրո (իոան ժանի կուզնեցով)
Ադրբեջանցի երգչին պատկանող RAAVA MUSIC–ի ներքո հանդես եկող Անդրոյի համերգը չեղարկվել է
15:45 24.08.2023 (Թարմացված է: 15:50 24.08.2023) Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանցի երգիչ Էլմանին պատկանող երաժշտական RAAVA MUSIC լեյբլի հետ աշխատող երգիչ Անդրոյի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս մասին տեղեկանում ենք համերգի կազմակերպչի` «StageMuse» ընկերության էջից։ Համերգը չեղարկելու մասին հայտնել է նաև երգիչն «
Ինստագրամի» իր էջում։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ համերգը պետք է կայանար օգոստոսի 30-ին Երևանում։ Սոցցանցերում նրա համերգի վերաբերյալ լուրը բողոքի ալիք էր բարձրացրել սոցցանցերի հայկական տիրույթում, քանի որ լեյբլի հիմնադիր, պրոդյուսեր Էլմանը (Էլման Զեյնալով) 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին սոցցանցերում հրապարկումներ էր անում ի պաշտպանություն Ադրբեջանի։
Կազմակերպիչ ընկերությունը «սթորի» բաժնում գրել է, որ ձեռք բերված տոմսերի գումարները մոտ ապագայում կվերադարձվեն։
Անդրոն էլ իր էջում սթորիներ է հրապարակել, որտեղ իր վրդովմունքն է հայտնել համերգի չեղարկման առթիվ ու նշել, որ ինքը ազգությամբ գնչու է, գնչուներ էլ ապրում են նաև Հայաստանում` Երևանի Սարի թաղ, Քանաքեռ, Նորք Մարաշ կոչվող թաղամասերում, ինչպես նաև Գյումրիում։
Նա հայտնել է նաև, որ իր նախնիներից շատ պատմություններ կան, թե ինչպես են առաջին անգամ նրանք հասել, օրինակ, Գյումրի։ Անդրոն նաև շեշտել է, որ գնչուները մարդկության այլ տեսակ են և կապ չունեն թյուրքերի հետ։
Հավելենք, որ Անդրոն (իսկական անունը Իոան Ժանի Կուզնեցով) ՌԴ–ում է հանդես գալիս, ռեպ կատարող է։