Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

© Photo : official site of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական լուրը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 23-ին` ժամը 23։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում:
Նշենք` ադրբեջանական կողմից նման ապատեղեկատվությունների տարածումը պարբերական բնույթ է կրում։
ՀՀ ՊՆ–ի շենքը - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ
Լրահոս
0