Երևանից դեպի Սյունիք ավելի կարճ ճանապարհն ամբողջությամբ կկառուցվի մեկ ամսից

Ճանապարհաշինություն Սյունիքում
Ճանապարհաշինություն Սյունիքում - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Ճանապարհաշինություն Սյունիքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տաթևից նոր ճանապարհը թեքվելու է դեպի Շամբ և Նորավանք, այն կարճ է թե՛կիլոմետրով, թե՛ ժամանակով`մոտ մեկ ժամով։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Երևանից դեպի Սյունիք ավելի կարճ ճանապարհն ամբողջությամբ կկառուցվի մեկ ամսից։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեցՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նոր ճանապարհը՝ սկսած Տաթև գյուղից, չի անցնի լեռնային ոլորաններով դեպի Շինուհայր գյուղ, այլ դուրս կգա դեպի Շամբ և Նորավան գյուղեր՝ Սիսիան քաղաքին ավելի մոտ:
Այժմ նոր ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար, բացառությամբ բեռնատարների, որպեսզի շինարարները կարողանան ավելի արագ ավարտել աշխատանքը: Նոր ճանապարհը կարճ է լինելու թե՛կիլոմետրով, թե՛ ժամանակով. Կապանից Երևան անցնելու ժամանակը կկրճատվի մոտ մեկ ժամով։
Դրան զուգահեռ կվերանորոգվեն նաև տեղական նշանակության ճանապարհները, որոնք հիմնական մայրուղիներից ավելի հեռու են և անցնում են գյուղերով։
Լրահոս
0