00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արտակ Փիլոյան
Հայաստանը չպետք է խոսի զիջողի դիրքերից. Արտակ Փիլոյան
09:48
8 ր
Նաիրի Սարգսյան
Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտները նույնացնում է սեփական եկամուտների հետ, ինչն անթույլատրելի է. Նաիրի Սարգսյան
09:56
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:53
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանյան քարոզարշավ. 14 քաղաքական ուժ՝ քաղաքային պրոբլեմների և իշխանափոխության արանքում

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Մարությանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին
Հայկ Մարությանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Հայկ Մարությանը մասնակցում է ՏԻՄ ընտրություններին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հենց որ լսեք ծանոթ տրտունջները. «Է՜, ինձ համար աղբահանությունն է կարևոր, սրանք հանրապետության իշխանությունը տապալելու մասին են խոսում»։ Կամ ճիշտ հակառակը. «Ո՞նց կարելի է հիմա խոսել աղբահանության մասին, երբ Արցախին հայաթափություն է սպասում», իմացեք՝ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը սկսվել է։ Մնացել ենք այս երկու քարի արանքում՝ քաղաքային պրոբլեմնե՞ր, թե՞ իշխանափոխություն, ու չենք էլ գիտակցում, որ ողջ աշխարհում տեղական ընտրությունները հիմնված են հենց քաղաքականության փոփոխության վրա։
Գիտե՞ք` շատ խորհրդանշական է, որ քարոզարշավի հենց առաջին օրը կուսակցություններից մեկը էսպիսի խնդիր ունեցավ՝ ուզում էր հանրահավաք անցկացնել Կասկադի վերևում գտնվող Խորհրդային Հայաստանի 50-ամյակի պատվին կառուցված հուշասյան մոտ, բայց անսպասելիորեն պարզվեց, որ Երևանի տարբեր մասերից լավ երևացող այդ հուշարձանը… մասնավոր սեփականություն է։ Իսկ ինչո՞ւ եք զարմանում, մի՞թե նորություն է, որ տարիներ, նույնիսկ տասնամյակներ շարունակ Երևանում իրականացվել է ամեն ինչ վաճառելու և առավելագույն օգուտը ստանալու քաղաքականությունը, որն սկսվել է դեռ Հայաստանի երկրորդ նախագահի օրոք։
Ի՞նչ է, մոռացե՞լ եք, որ ժամանակին Երևանի քաղաքապետներից մեկի բողոքին, թե գումարներ չկան քաղաքային ծրագրեր իրականացնելու համար, նախագահականից հնչեց կոշտ պատասխանը. «Մարդը փողի վրա է նստել ու բողոքում է փողի պակասությունից»։ Ու սկսվեց մեր մայրաքաղաքի կենտրոնի ծրագրված ոչնչացումը։ Այն տները, որոնք ճարտարապետներից մեկը «սարայ»-ներ էր անվանել, և որոնք հիմնավոր վերանորոգումից հետո կարող էին դառնալ հին Երևանի եզակի նմուշներ, հիմնովին քանդվեցին, ու տարածքը վաճառվեց շահավետ լոտերով՝ շինաշխատանքների թույլտվություններով։ Ու բոլորովին պատահական չէ, որ ներկա իշխանությունները՝ անընդհատ քարկոծելով այսպես կոչված «նախկիններին», գոնե այս բնագավառում՝ ամեն ինչ վաճառելու հարցում, լիովին հավատարիմ են այդ «նախկինների» ավանդույթներին։
Ես լինեի, հենց այսպես էլ կկապեի քաղաքային պրոբլեմներն ու քաղաքականությունը՝ ընտրե՛ք ինձ, և ես կփոխեմ այժմ վարվող քաղաքականությունը. համենայնդեպս քաղաքի կենտրոնում այսուհետ այլևս ոչ մի սանտիմետր հող չի վաճառվի, և դուք կարիք չեք ունենա պայքարելու նրանց դեմ, ովքեր ձեր պատուհանի տակ, ձեր բակի խաղահրապարակում բազմահարկ շենք կառուցելու թույլտվություն են ստացել։ Ավելի հեռուն էլ կարող եմ գնալ՝ խոստանամ անպայման գտնել ու խստագույնս պատժել քաղաքապետարանի այն չինովնիկներին, որոնք արդեն նման թույլտվություններ են տվել։ Բայց կներե՛ք, ուղղակի մի պահ մոռացա, որ 14 քաղաքական ուժերից որևէ մեկն ինձ այս ընտրություններին մասնակցելու առաջարկ չի արել։
Ի դեպ, 14-ի մասին։ Առաջիկա շաբաթներին գրեթե բոլոր այդ ուժերից անպայման կլսեք՝ պետք է համախմբվել, եթե ուզում ենք փոխել իշխանությունը։ Ու ոչ ոք չի համախմբվում։ Համաձայնե՛ք, սա չափազանց խորհրդանշական է։ Ընդդիմության ճամբարում ոչ ոք չի համախմբվում, ավելին, խորհրդարանական ընդդիմությունը ընդհանրապես ձեռք է քաշել այս ընտրություններից, այնինչ, հակառակ՝ իշխանական ճամբարում հսկայական նշանակություն են տալիս այս ընտրություններին։ Դրա ամենավառ ապացույցն է թեկուզ հենց այն, որ իշխանությունները դեռ մեկ տարի առաջ հրապարակեցին իրենց թեկնածուի անունը, նրան կարգեցին փոխքաղաքապետ, մի քանի ամիս առաջ էլ դարձավ փաստացի քաղաքապետ։
Իհարկե, Հայաստանի իշխանությունները միշտ էլ շատ մեծ նշանակություն էին տալիս մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնին, ամեն ինչ անում էին, որ հանկարծ որևէ ընդդիմադիր չհայտնվի քաղաքապետի աթոռին, իսկ եթե մեկը փորձի հենց այդ պաշտոնում անհնազանդության նշաններ ցույց տալ, պարզապես Հայկ Մարությանի օրն էին գցում՝ հասկացնելով բոլորին՝ տեսե′ք, հա՜, չփորձեք շեղվել իշխող կուսակցության առաջնորդի գծած ուղուց, օպորտունիստներն ու ռեվիզիոնիստները տեղ չունեն մեր շարքերում։
Էնպես որ, իհարկե, միանգամայն ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե Երևանում ոչ մի խոշոր ծրագիր չի իրագործվել մինչև վերջ։ Մետրոյի նոր կայարան չկա, հանրային տրանսպորտը քաղաքակիրթ դարձնելու աշխատանքը շատ հեռու է ավարտվելուց, գոնե Կասկադի վերևի հավերժական փոսը լցնեին, էդ էլ չեն արել։ Բայց հո չե՞նք կարող աչք փակել իրականության վրա։ Հայաստանյան ընդդիմությունն ավանդաբար երբեք պատշաճ ուշադրություն չի դարձրել տեղական ընտրություններին։ Մինչդեռ, իշխանության համար հաղթանակը Երևանում հսկայական նշանակություն ունի։ Հենց որ փորձեք պնդել, թե իշխանություններին սատարող այլևս չկա, միանգամից դեմ են տալու Երևանի ընտրությունների հաղթական արդյունքները՝ ժողովուրդը առաջվա պես մեզ է ընտրում, այսինքն, լիովին հավանություն է տալիս մեր քաղաքականությանը։
Իսկ դուք զարմանում եք, թե ինչու է իշխող կուսակցությունը ավագանու 65 տեղի համար 180 թեկնածուի ցուցակ ներկայացրել։ Ախր, նպատակն ակնհայտ է՝ այդ 180-ը իրենց ընտանիքի անդամներով, ծանոթներով, գործընկերներով, շրջապատով՝ լրացուցիչ ձայներ են։
Սուրեն Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
Երևանցին կանգնած է երկու ընտրության առջև. Սուրեն Պետրոսյան
Լրահոս
0