5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզում

© Photo : Ministry of Emergency Situations RAՍեյսմոգրաֆ
Սեյսմոգրաֆ - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2023
Սեյսմոգրաֆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Այսօր երկրաշարժ է գրանցվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք ընկած տարածքում, հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Լրահոս
0