https://armeniasputnik.am/20230824/hajastann-adrbejanin-e-pvokhancel-khaghaghutjan-pajmanagri-nvor-arajark-hh-varchapet-64805783.html
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ. ՀՀ վարչապետ
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ. ՀՀ վարչապետ
Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T11:21+0400
2023-08-24T11:21+0400
2023-08-24T11:26+0400
նիկոլ փաշինյան
խաղաղություն
խաղաղության պայմանագիր
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63454743_0:0:1600:901_1920x0_80_0_0_a02f52b5e91e7e03b475fb94a8f0faa0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Նշենք` օգոստոսի 15-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ են սպասվում։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/19/63454743_180:0:1600:1065_1920x0_80_0_0_9af3dbe8da73e5b9a807c77c5a73e3e2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
նիկոլ փաշինյան, խաղաղություն, խաղաղության պայմանագիր, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկ. ՀՀ վարչապետ
11:21 24.08.2023 (Թարմացված է: 11:26 24.08.2023) Փաշինյանն ընդգծել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի — Sputnik. Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նոր առաջարկները»,– ասաց Փաշինյանը։
Նշենք` օգոստոսի 15-ին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան
Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ սեպտեմբերին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ նոր հանդիպումներ են սպասվում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել
Վաշինգտոնում,
Բրյուսելում,
Մոսկվայում,
Քիշնևում։
Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար
հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։