https://armeniasputnik.am/20230824/mher-grigvorjann-u-olivie-dykvotinjy-qnnarkel-en-lghum-steghtsvats-humanitar-iravitshaky-64808079.html
Մհեր Գրիգորյանն ու Օլիվիե Դըկոտինյը քննարկել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակը
Մհեր Գրիգորյանն ու Օլիվիե Դըկոտինյը քննարկել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակը
Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T12:25+0400
2023-08-24T12:25+0400
2023-08-24T12:26+0400
մհեր գրիգորյան
ֆրանսիա
դեսպան
օլիվիե դըկոտինյի
լեռնային ղարաբաղ
արցախ
լաչինի միջանցք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/18/64807140_0:73:700:467_1920x0_80_0_0_1b11033f7d185b81e4b0fe4db1b328b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
ֆրանսիա
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/18/64807140_39:0:662:467_1920x0_80_0_0_f0b270a1f3739a3b8ed99200120b5f5a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
մհեր գրիգորյան, ֆրանսիա, դեսպան, օլիվիե դըկոտինյի, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
մհեր գրիգորյան, ֆրանսիա, դեսպան, օլիվիե դըկոտինյի, լեռնային ղարաբաղ, արցախ, լաչինի միջանցք
Մհեր Գրիգորյանն ու Օլիվիե Դըկոտինյը քննարկել են ԼՂ–ում ստեղծված հումանիտար իրավիճակը
12:25 24.08.2023 (Թարմացված է: 12:26 24.08.2023) Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվիե Դըկոտինյին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում զրուցակիցները երկուստեք շեշտել են հարցի շուտափույթ հանգուցալուծման անհրաժեշտությունը:
«Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ ձևավորված քաղաքական հարաբերությունների մակարդակը՝ կարևորելով նաև երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել առևտրի զարգացման, ներդրումների, ենթակառուցվածքների զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով համագործակցության հնարավորություններին և հեռանկարներին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։