https://armeniasputnik.am/20230824/nvor-entakarucvatsqajin-nakhagtseri-steghtsumy-kapahvovi-andrkvovkasi-zargacumy-mishustin-64831564.html
Նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի Անդրկովկասի զարգացումը. Միշուստին
Նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի Անդրկովկասի զարգացումը. Միշուստին
Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ 24.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-24T17:04+0400
2023-08-24T17:04+0400
2023-08-24T19:22+0400
միխայիլ միշուստին
ռուսաստան
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
ապաշրջափակում
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/18/64846173_0:0:1601:901_1920x0_80_0_0_b83976422f9ebcfeb81b6eedcd775729.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:Նրա խոսքով` այս ամենը նաև կամրապնդի ՀՀ–ում ապրող մարդկանց հետ կապը։Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունիսին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքներով ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առնչությամբ էական առաջընթաց է արձանագրվել։Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։Հուսով ենք` շուտով Ադրբեջան-Նախիջևան երկաթուղու շուրջ համաձայնություն կլինի. ԼավրովՀիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։Հավելենք` Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/18/64846173_48:0:1468:1065_1920x0_80_0_0_cbdc8b70bd5291fddef1fb0dbcccdc31.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
միխայիլ միշուստին, ռուսաստան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ապաշրջափակում
միխայիլ միշուստին, ռուսաստան, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան, ապաշրջափակում
Նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի Անդրկովկասի զարգացումը. Միշուստին
17:04 24.08.2023 (Թարմացված է: 19:22 24.08.2023) Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս տարածաշրջանում տնտեսական և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կապահովի տարածաշրջանի կայուն զարգացումը։ Այս մասին նա ասել է Ծաղկաձորում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք հետևողականորեն հանդես ենք գալիս Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային և լոգիստիկ կապերի ապաշրջափակման օգտին։ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, համոզված եմ, որ նոր ենթակառուցվածքային նախագծերի ստեղծումը կապահովի տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացումը»,– ասաց Միշուստինը։
Նրա խոսքով` այս ամենը նաև կամրապնդի ՀՀ–ում ապրող մարդկանց հետ կապը։
Ավելի վաղ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հունիսին կայացած եռակողմ աշխատանքային խմբի նիստի արդյունքներով ընդգծել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման առնչությամբ էական առաջընթաց է արձանագրվել։
Նշենք, որ մայիսի 30-ին ՀՀ փոխվարչապետ
Մհեր Գրիգորյանը հայտարարել էր` Հայաստանը պատրաստ է քննարկել ապաշրջափակման հարցերը 2 կոնցեպտի շրջանակում։ Դրանցից մեկը վերաբերում է ենթակառուցվածքներին (խոսքը երկաթուղու մասին է), որոնք պետք է լինեն Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքներ, իսկ մյուս սկզբունքն այն է, որ դրանց վրա ամբողջությամբ պետք է տարածվի ՀՀ իրավազորությունը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանի ապաշրջափակումը և երկաթուղային կապի վերականգնումը հայ-ադրբեջանական օրակարգի հիմնական հարցերից էր ու 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից։
Հավելենք` Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման աշխատանքների մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սոչիում և Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների ժամանակ: Այս երթուղով Ադրբեջանը երկաթուղային կապ է ստանում Նախիջևանի հետ, որի հետ ցամաքային սահման չունի։