Անտառային հրդեհներ Հունաստանում. զոհերի թիվը հասել է 21-ի

© AP Photo / Petros GiannakourisՀրդեհներ Հունաստանում
Հրդեհներ Հունաստանում - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Հրդեհներ Հունաստանում
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19-ից հրդեհ է մոլեգնում։ Ավելի վաղ իշխանությունը տեղի բնակիչներին տարհանման մասին ծանուցումներ էր ուղարկել:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Հունաստանի հյուսիս-արևելքում խոշոր անտառային հրդեհների գոտում փրկարարները ևս մեկ մարմին են հայտնաբերել, զոհերի ընդհանուր թիվը հասել է 21-ի: Տեղեկությունը հայտնում է Associated Press-ը։
Իշխանության կարծիքով՝ մահացածները Թուրքիայի հետ սահմանը հատած միգրանտներ էին։ Զոհերի նույնականացման խումբ է գործում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեքսանդրուպոլիսի շրջանում օգոստոսի 19-ից ուժեղ անտառային հրդեհներ են մոլեգնում: Օգոստոսի 21-ին տարածքում տարհանման մասին հաղորդագրություններ են ուղարկվել արտակարգ ծառայությունների 112 հեռախոսահամարով: Ծանուցումները փոխանցվել են նաև այդ շրջանում գտնվող արտասահմանյան ցանցերի բջջային հեռախոսներին։
Լրահոս
0