https://armeniasputnik.am/20230825/arcakhic-karmir-khachi-ughekcutjamb-10-buzharu-e-teghapvokhvel-hajastan-64872259.html
Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
Օրվա ընթացքում Կարմիր խաչը Հայաստանից Արցախ կվերադարձնի 8 մարդու` ուղեկցողների հետ միասին։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T12:27+0400
2023-08-25T12:27+0400
2023-08-25T12:39+0400
կարմիր խաչ
արցախ
շրջափակում
հիվանդ
բուժառու
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312008_0:134:1601:1034_1920x0_80_0_0_d98da2b94115df4f76131320fc5da479.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։Առողջապահության նախարարությունից նաև հավելում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/09/62312008_0:0:1421:1065_1920x0_80_0_0_1c6c1c189635250ee63b7924ab73450b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կարմիր խաչ, արցախ, շրջափակում, հիվանդ, բուժառու, հայաստան
կարմիր խաչ, արցախ, շրջափակում, հիվանդ, բուժառու, հայաստան
Արցախից Կարմիր խաչի ուղեկցությամբ 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան
12:27 25.08.2023 (Թարմացված է: 12:39 25.08.2023) Օրվա ընթացքում Կարմիր խաչը Հայաստանից Արցախ կվերադարձնի 8 մարդու` ուղեկցողների հետ միասին։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 25-ին, Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության
առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 8 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Առողջապահության նախարարությունից նաև հավելում են, որ «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 34 երեխա, 2-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 91 հիվանդ, 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը` ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։