https://armeniasputnik.am/20230825/geraka-masnagitutjunnervov-usumnaran-qvolej-yndunvatsy-kstana-50-hazar-dram-krtatvoshak-64893285.html
Գերակա մասնագիտություններով ուսումնարան, քոլեջ ընդունվածը կստանա 50 հազար դրամ կրթաթոշակ
Գերակա մասնագիտություններով ուսումնարան, քոլեջ ընդունվածը կստանա 50 հազար դրամ կրթաթոշակ
Գերազանց առաջադիմություն ունեցողներն էլ լրացուցիչ 5000 դրամ կստանան: 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T16:04+0400
2023-08-25T16:04+0400
2023-08-25T16:05+0400
կրթաթոշակ
ուսումնարան
քոլեջ
հայաստան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/13/52816543_45:0:756:400_1920x0_80_0_0_9b7ee4f2e53aefdad23934dc2f533d5b.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով ընդունված ուսանողներն առաջին կուրսում կստանան 50000 դրամի չափով կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Ընդունված կարգավորումները տարածվում են 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիների ընդունված ուսանողների համար գործում են նրանց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:Ըստ կրթական գերատեսչության` գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ ընդունված ուսանողը, որն ունի գերազանց առաջադիմություն, կստանա լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ: Այս տարի հաստատվել է այն մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Ցանկում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտները։Գերակա ոլորտի մասնագիտություներից են՝ հարդարման շինարարական աշխատանքներ իրականացող, եռակցման աշխատանքների տեխնոլոգիայի մասնագետ, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովող և այլն։ Ագրարայինի ու Մանկավարժականի ուսանողների մի մասին ուզում են 70-77 հազար դրամ կրթաթոշակ տալՆշենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում էր 4750 դրամ կրթաթոշակ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` 4650 դրամ:Նախարարությունից նշում են, որ ուսանողների այս կրթաթոշակը էական ազդեցություն չէր ունենում ո՛չ առաջադիմության խթանման, ո՛չ մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով։ Այդ պատճառով էլ որոշվել է սահմանվել կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/0c/13/52816543_134:0:667:400_1920x0_80_0_0_a1b8d289eae9dc0f5a42e86909dbc30d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
կրթաթոշակ, ուսումնարան, քոլեջ, հայաստան
կրթաթոշակ, ուսումնարան, քոլեջ, հայաստան
Գերակա մասնագիտություններով ուսումնարան, քոլեջ ընդունվածը կստանա 50 հազար դրամ կրթաթոշակ
16:04 25.08.2023 (Թարմացված է: 16:05 25.08.2023) Գերազանց առաջադիմություն ունեցողներն էլ լրացուցիչ 5000 դրամ կստանան:
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով ընդունված ուսանողներն առաջին կուրսում կստանան 50000 դրամի չափով կրթաթոշակ։ Հաջորդ կուրսերում նախորդ ուսումնական տարվա արդյունքներով միայն «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 50000 դրամի չափով, իսկ 75 տոկոսից ոչ պակասը «գերազանց» և (կամ) «լավ» գնահատականներ ունենալու դեպքում՝ 40000 դրամի չափով: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։
«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողներին գերազանց առաջադիմության դեպքում կտարամդրվի 25000 դրամի չափով կրթաթոշակ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ընդունված կարգավորումները տարածվում են 2023-2024 ուստարվանից սկսած ուսումնական հաստատություն ընդունված ուսանողների վրա, իսկ նախորդ տարիների ընդունված ուսանողների համար գործում են նրանց ընդունելության ժամանակ սահմանված պայմանները:
Ըստ կրթական գերատեսչության` գերակա ոլորտ հանդիսացող մասնագիտությամբ ընդունված ուսանողը, որն ունի գերազանց առաջադիմություն, կստանա լրացուցիչ 5000 դրամ կրթաթոշակ: Այս տարի հաստատվել է այն
մասնագիտությունների ցանկը, որում ընդգրկվել են ՀՀ կառավարության կողմից գերակա հռչակված, պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտները՝ գյուղատնտեսությունը, շինարարությունը, արդյունաբերությունը։ Ցանկում ներառված են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտները։
Գերակա ոլորտի մասնագիտություներից են՝ հարդարման շինարարական աշխատանքներ իրականացող, եռակցման աշխատանքների տեխնոլոգիայի մասնագետ, գյուղատնտեսական աշխատանքների տեխնիկական ապահովող և այլն։
Նշենք, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին տրամադրվում էր 4750 դրամ կրթաթոշակ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողներին` 4650 դրամ:
Նախարարությունից նշում են, որ ուսանողների այս կրթաթոշակը էական ազդեցություն չէր ունենում ո՛չ առաջադիմության խթանման, ո՛չ մատչելիության և ո՛չ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու առումով։ Այդ պատճառով էլ որոշվել է սահմանվել կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումը: