https://armeniasputnik.am/20230825/hhum-irancinery-2rd-khvoshvor-otarerkrja-nerdrvoghnern-en-rdic-hetvo-qervobjan-64883828.html
ՀՀ–ում իրանցիները 2–րդ խոշոր օտարերկրյա ներդրողներն են ՌԴ–ից հետո. Քերոբյան
ՀՀ–ում իրանցիները 2–րդ խոշոր օտարերկրյա ներդրողներն են ՌԴ–ից հետո. Քերոբյան
Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական 300 ընկերություն է բացվել Հայաստանում։ 25.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-25T14:45+0400
2023-08-25T14:45+0400
2023-08-25T14:45+0400
վահան քերոբյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
իրանի իսլամական հանրապետություն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/19/64874239_0:84:1600:984_1920x0_80_0_0_ff1cc443f67dd985248e5f2c2b03fce6.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։«Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել ՀՀ–ում։ Կարծում եմ` սա լավ տեմպ է, սակայն մենք հնարավորություն ունենք այն էլ ավելի մեծացնելու»,– ընդգծեց նա։ Խնդիրները վեր հանել, օգնել բիզնեսին. Ռեշետնիկովը` Քերոբյանի հետ պայմանավորվածության մասինՑուցահանդեսում ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության 7 ազատ առևտրի գոտիներ։ Արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքն են ներկայացրել Իրանից մոտ 60 ընկերություն և ՀՀ–ից՝ մոտ 50 ընկերություն։Ըստ նախարարի` նպատակն է աշխուժացնել երկկողմ առևտրաշրջանառությունը։Չնայած նախորդ երկու տարում ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։Ըստ նրա` այսօրվա ցուցահանդեսի միջոցով հնարավոր եղավ նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ-ի և Իրանի միջև կա ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կստորագրվի։«ՀՀ–ն, լինելով միակ ցամաքային կապը Իրանի և ԵԱՏՄ միջև, խիստ շահագրգռված է այս համաձայնագրի կնքմամբ, որը պետք է թույլ տա, որ ՀՀ-ի դերը Իրանի և ԵԱՏՄ համար ընդլայնվի»,– նշեց նա։Այժմ ԵԱՏՄ երկների միջև վերջնականապես համաձայնեցվում են դիրքորոշումները, որից հետո միայն կստորագրվի համաձայնագիրը։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/19/64874239_88:0:1512:1068_1920x0_80_0_0_e162c61032ab3a309d17ea7014edcd64.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վահան քերոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն
վահան քերոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, իրանի իսլամական հանրապետություն
ՀՀ–ում իրանցիները 2–րդ խոշոր օտարերկրյա ներդրողներն են ՌԴ–ից հետո. Քերոբյան
Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական 300 ընկերություն է բացվել Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Հայաստանում իրանցիները 2–րդ ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են` իրենց թվով զիջելով միայն ՌԴ–ին։ «Իրանի ազատ տնտեսական գոտիներ» խորագրով ցուցահանդեսում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Միայն այս տարվա առաջին կիսամյակում իրանական մոտ 300 ընկերություն է բացվել ՀՀ–ում։ Կարծում եմ` սա լավ տեմպ է, սակայն մենք հնարավորություն ունենք այն էլ ավելի մեծացնելու»,– ընդգծեց նա։
Ցուցահանդեսում ներկայացվել են Իրանի Իսլամական Հանրապետության 7 ազատ առևտրի գոտիներ։ Արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ուղղություններով իրենց արտադրանքն են ներկայացրել Իրանից մոտ 60 ընկերություն և ՀՀ–ից՝ մոտ 50 ընկերություն։
Ըստ նախարարի` նպատակն է աշխուժացնել երկկողմ առևտրաշրջանառությունը։
Չնայած նախորդ երկու տարում ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարը կարծում է, որ աճի տեմպը դանդաղում է, և պետք է գտնել նոր հնարավորություններ` երկկողմ շրջանառությունը հասցնելու այն թիրախներին, որը նախանշվել է երկու երկների ղեկավարների կողմից, այն է` 3 մլրդ դոլարի։
«Հիմա մոտ 800 մլն դոլար տեմպի վրա ենք գտնվում, որը շատ ավելի քիչ է, քան նախանշել են երկրների ղեկավարները։ Մենք տեսնում ենք, որ ազատ առևտրի գոտիների միջոցով համագործակցությունը կտա նոր թափ` երկկողմ առևտրաշրջանառությանը և համագործակցության ավելացմանը, որը կավելացնի այն տեմպը, որը մենք այսօր ունենք»,– վստահեցրեց Քերոբյանը։
Ըստ նրա` այսօրվա ցուցահանդեսի միջոցով հնարավոր եղավ նորովի բացահայտել Իրանի հնարավորությունները հայ ներդրողների համար և Հայաստանի հնարավորությունները` իրանցիների համար։
Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ-ի և Իրանի միջև կա ժամանակավոր ազատ առևտրի համաձայնագիր, որը շուտով վերջնական տարբերակով կստորագրվի։
«ՀՀ–ն, լինելով միակ ցամաքային կապը Իրանի և ԵԱՏՄ միջև, խիստ շահագրգռված է այս համաձայնագրի կնքմամբ, որը պետք է թույլ տա, որ ՀՀ-ի դերը Իրանի և ԵԱՏՄ համար ընդլայնվի»,– նշեց նա։
Այժմ ԵԱՏՄ երկների միջև վերջնականապես համաձայնեցվում են դիրքորոշումները, որից հետո միայն կստորագրվի համաձայնագիրը։