Հրդեհ Ազատավան գյուղում. տուժել է 14–ամյա երեխա

© Photo : Facebook / Garik Sargsyan / Գարիկ ՍարգսյանՇտապօգնության մեքենա
Շտապօգնության մեքենա - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Տուժած երեխայի վիճակը բժիշկները բավարար են գնահատել։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Այսօր հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Ազատավան գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում, տուժել է 14–ամյա երեխա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է ժամը 10։30-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
«Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:04-ին, մարվել՝ 11:15-ին: Մասամբ այրվել են տան խոհանոցը՝ մոտ 5 քմ, գույք և կենցաղային իրեր»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհի հետևանքով տուժած Ս․ Կ․-ն (ծնված 2009 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Հրդեհ Երևանի կենտրոնում. այրված բնակարանում դի է հայտնաբերվել
Լրահոս
0