Տավուշում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է

© PhotoԱվտովթար Տավուշի Դովեղ գյուղում
Ավտովթար Տավուշի Դովեղ գյուղում - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ավտովթարը տեղի է ունեցել Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. Տավուշում «VAZ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է օգոստոսի 24-ին, ժամը 18։00-ին։ Հայտնել են, որ Դովեղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դովեղ գյուղի «Գեղատեղի» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Կ., ծնված 1953 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել ձորը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության մեքենային:
Լրահոս
0