Հայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել

© Photo : Armenian Chess FederationՀայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել
Հայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2023
Հայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր մրցանակակիրների մարզիչն Հայկ Խաչիկյանն է:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել «29th Abu Dhabi International Chess Festival» մրցաշարում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Միքայել Ռոստոմյանը մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Ֆելիքս Թոխյանը մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։
Հայ պատանի շախմատիստները մրցանակային տեղ չգրավեցին Համաշխարհային օլիմպիադայում
Ֆելիքսը մասնակցել է նաև պատանեկան մրցաշարին և 7.5 միավորով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչև 12 տարեկանների պայքարում:
Նշենք նաև, որ բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:
© Photo : Armenian Chess FederationՀայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել
Армянские юноши заняли призовые места на турнире 29-го Международного шахматного фестиваля в Абу-Даби - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2023
Հայ շախմատիստները Աբու Դաբիի մրցաշարում մրցանակային տեղեր են զբաղեցրել
Լրահոս
0