Պենտագոնը կոչ է արել Ուկրաինային հետախուզության ժամանակ ավելի քիչ ապավինել ԱԹՍ–ների վրա

© AP Photo / Efrem LukatskyBayraktar ԱԹՍ Ուկրաինայում անցկացված ռազմական շքերթի ժամանակ
Bayraktar ԱԹՍ Ուկրաինայում անցկացված ռազմական շքերթի ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2023
Bayraktar ԱԹՍ Ուկրաինայում անցկացված ռազմական շքերթի ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱՄՆ պաշտոնյաները կոչ են անում Կիևին հրթիռակոծությունը կենտրոնացնել «ամենակարևոր թիրախների վրա»:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Պենտագոնը կոչ է արել Ուկրաինային հետախուզության ժամանակ ավելի քիչ ապավինել ԱԹՍ–ների վրա, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Washington Post թերթին։
«Պենտագոնի պաշտոնյաները հորդորել են Ուկրաինային ավելի շատ ապավինել ցամաքային հետախուզական ուժերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ուկրաինացիները դրական են արձագանքում այս խնդրանքին։
Նշվում է, որ պաշտոնյաները նաև կոչ են անում Կիևին հրետակոծությունը կենտրոնացնել «ամենակարևոր թիրախների վրա»:
Հաշվարկներից մեկի համաձայն ՝ ուկրաինական ուժերը հակամարտության սկզբից արձակել են 155 միլիմետր տրամաչափի երկու միլիոն արկ ՝ գրեթե սպառելով արևմտյան պաշարները։
Լրահոս
0