Ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ–ն հերքում է զինվորների զանգվածային թունավորման մասին լուրերը

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանրապետության զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է, աղիքային վարակի կամ սննդային թունավորման բռնկում չի արձանագրվել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. 35 զինվորի թունավորման մասին շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` հերքելով ԶԼՄ–ներից մեկի տարածած լուրը։
«ՀՀ ԶՈւ որևէ զորամասում աղիքային վարակի, սննդային թունավորման բռնկման դեպք չի արձանագրվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանական գերատեսչությունից շեշտում են, որ բոլոր զորամասերում համաճարակային իրավիճակը կայուն է և վերահսկելի: Հայաստանյան որևէ հոսպիտալում թունավորմամբ զանգվածային դիմելիություն չի արձանագրվել։
Զինվորականներն անում են իրենց աշխատանքը, մենք` մերը. Հրաչյա Սարգսյանը` նոր պաշտոնի մասին
Լրահոս
0