https://armeniasputnik.am/20230828/adrbejani-datakhazutjuny-hajtnel-e-vor-lachini-mijancqic-arevangvats-tghanery-futbvolist-en-64982337.html
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաները ֆուտբոլիստ են
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաները ֆուտբոլիստ են
Նշվում է, թե իբր երիտասարդները 2 տարի առաջ Ադրբեջանի դրոշն են անարգել։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T15:48+0400
2023-08-28T15:48+0400
2023-08-28T15:53+0400
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
արցախ
առևանգում
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63639167_0:464:720:869_1920x0_80_0_0_7022d07ab942a72ae9479dfd885f1174.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առևանգված 3 երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են 2 տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։Նշում են, որ Լաչինի միջանցքում առևանգվածներին նրանք ձերբակալել են։Ըստ տարածված հաղորդագրության` հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/07/1c/63639167_0:411:720:951_1920x0_80_0_0_73d6c12dac7e622213b434038915d783.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, առևանգում, ադրբեջան
լաչինի միջանցք, լեռնային ղարաբաղ, արցախ, առևանգում, ադրբեջան
Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաները ֆուտբոլիստ են
15:48 28.08.2023 (Թարմացված է: 15:53 28.08.2023) Նշվում է, թե իբր երիտասարդները 2 տարի առաջ Ադրբեջանի դրոշն են անարգել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առևանգված 3 երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են 2 տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։
Նշում են, որ Լաչինի միջանցքում առևանգվածներին նրանք ձերբակալել են։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ընդգծել են, թե իբր 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել` 2 հոդվածով։
Ըստ տարածված հաղորդագրության` հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։