Հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է

© Sputnik / Максим БогодвидՀայ խաղաղապահը ՀԱՊԿ անդամ երկրների "Անխախտ եղբայրություն - 2021" զորավարժությունների ժամանակ (9 սեպտեմբերի, 2021թ). Թաթարստան
Հայ խաղաղապահը ՀԱՊԿ անդամ երկրների Անխախտ եղբայրություն - 2021 զորավարժությունների ժամանակ (9 սեպտեմբերի, 2021թ). Թաթարստան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը վստահեցրել է, որ ներկայումս ՌԴ–ն բոլոր ջանքերը գործադրում է 2020 թ. ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայ–ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ռուսական կողմի առաջարկը չի իրագործվել, բայց մնում է ուժի մեջ։ «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դրա տեղակայման մասին որոշումը չի իրականացվել, սակայն առաջարկը մնում է ուժի մեջ»,– նշել է նա։
Շևցովի խոսքով՝ ներկայումս ՌԴ–ն բոլոր ջանքերը գործադրում է 2020 թ. ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար` շփման գոտում էսկալացիայի կանխման խնդիրները կատարում են ռուս խաղաղապահները, աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, սահմանների դելիմիտացիայի, վստահության ամրապնդման ուղղությամբ:
ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ–ի, ԵՄ–ի, արևմտյան առանձին երկրների և նրանց ազդեցության գործակալներ ամեն կերպ փորձում են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ռուսական ներկայությունը տարածաշրջանում վարկաբեկելու և իրենց դիրքերը տարածաշրջանում ուժեղացնելու նպատակով։
ՀԱՊԿ շտաբի պետը չի բացառում, որ կազմակերպությունը հետագայում կընդլայնվի
Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը վերահաստատել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա։
Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:
Լրահոս
0