Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում ավելացել է 16-ով

© Sputnik / Aram NersesyanԼաբորատորիա
Լաբորատորիա - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Լաբորատորիա. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կարմրուկով վարակված քաղաքացիներից 1-ը հոսպիտալացվել է։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 1 շաբաթում հասել է 408-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 257 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։
Վարակվածներից 287-ը երեխաներ են, 121-ը` մեծահասակներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ի դրությամբ լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել էր 392-ի։
Լրահոս
0