00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հրդեհները շատ են վնասում կենսաբազմազանությանը. մասնագետները հորդորում են ուշադիր լինել

© Photo : official site of the MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայաստանի Հանրապետությունան մեծ մասում ամենաբարձր՝ 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Հայաստանում բնածին և մարդածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը` վերանում են որոշ կենդանիներ, էկոհամակարգերն են խախտվում և այլն։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Խոսելով խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրման բացասական հետևանքների մասին, նա ընդգծեց, որ հրդեհները շրջակա միջավայրի, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանությանը սպառնացող առաջնային մարտահրավերներից են։
«Հրդեհները լինում են մարդածին և բնածին։ Վերջին տարիներին մեր երկրում աճել է հարավային լայնություններից ներթափանցող ջերմային ալիքների կրկնելիությունը, ինչի հետևանքով աճել է բնածին հրդեհների ռիսկայնությունը։ Այստեղ ռիսկն ավելի է մեծանում, երբ ավելանում է նաև մարդածին գործոնը, այսինքն` գյուղացիներն այրում են խոզանները, տերևների թափոնները, հետո չեն հանգցնում։ Սա մեծ վնաս է հասցնում մեր կենսաբազմազանությանը»,– ասաց Սուրենյանը։
Հրդեհ է բռնկվել Փարաքարի կահույքի արտադրամասում. կանչով մեկնել է վեց մարտական հաշվարկ
Նրա խոսքով` հրդեհների հետևանքով որոշ կենդանիների, գենետիկական բազմազանության կորուստ է գրանցվում, էկոհամակարգերն են խախտվում, ինվիզիվ տեսակներ են ներթափանցում և այլն։ Սուրենյանը շեշտեց, որ անգամ մի փոքր կրակը քամու առկայության պայմաններում կամ տեղումների բացակայության դեպքում կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ և խոշոր հրդեհի պատճառ դառնալ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետ Սաղաթել Պետրոսյանը վստահեցրեց, որ գյուղացիների շրջանում թյուր կարծիք կա, թե խոզանների և տերևների թափոնների այրումը կարող է բարձրացնել հողի որակը։ Նրա պնդմամբ` հրդեհների արդյունքում վատթարանում է հողի օրգանական կազմը, ոչնչանում է հողային կենսաբազմազանությունը, նվազեցվում է խոնավությունը, ինչպես նաև հողի բերրիությունը։
«Նման երևույթների արդյունքում նաև օդի վատթարացում է առաջանում, ավելանում են մարդկանց, կենդանիների շնչառական խնդիրները, բարձրանում է օդի աղտոտվածությունը։ Հրդեհներից հետո անձրևներն էլ կարող են հողի էրոզիա առաջացնել, առաջացած մասնիկերն էլ կարող են հայտնվել ջրային էկոհամակարգեր, ինչի պատճառով ջրերի աղտոտում կարող է տեղի ունենալ։ Մարդու առողջության վրա էլ լուրջ ազդեցություն է ունենում` այրումներից թունավոր քիմիական նյութ է անջատվում` բենզապիլեն, ինչն էլ նպաստում է թոքերում քաղցկեղի առաջացմանը։ Լինում է նաև հազ, ալերգիկ երևույթներ են ի հայտ գալիս»,– ասաց Պետրոսյանը։
Պայմանավորված առկա վտանգներով` մասնագետները հորդորում են, որ հատկապես տարվա տաք ժամանակ և աշնանը խոզանների և տերևների թափոնների այրում չիրականացնել։ Հայաստանի Հանրապետությունան մեծ մասում 5-րդ կարգի հրդեհավտանգ իրավիճակ է, որը համարվում է ամենաբարձր ցուցանիշը։
Ըստ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի և խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառային և բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում։ Այս օրենքը խախտելն առաջացնում է վարչական պատասխանատվություն` ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված աշխատավարձի 50-պատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 150-պատիկի չափով։
Լրահոս
0