https://armeniasputnik.am/20230828/lachini-mijancqum-arevangvats-tghajic-baci-evs-2-eritasardi-het-chi-hajvoghvum-kap-hastatel-mip-64993428.html
Լաչինի միջանցքում առևանգված տղայից բացի ևս 2 երիտասարդի հետ չի հաջողվում կապ հաստատել. ՄԻՊ
Լաչինի միջանցքում առևանգված տղայից բացի ևս 2 երիտասարդի հետ չի հաջողվում կապ հաստատել. ՄԻՊ
Խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան այս օրերին 170 անձ է տեղափոխվել։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T17:39+0400
2023-08-28T17:39+0400
2023-08-28T17:42+0400
լաչինի միջանցք
արցախ
լեռնային ղարաբաղ
գեղամ ստեփանյան
հայաստան
ադրբեջանցի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53744035_0:0:1600:901_1920x0_80_0_0_bb85b0592c76473320f257fb96558af2.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվող և նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգու հետ կապ չի հաջողվում հաստատել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն ուր են նրանք հիմա, հայտնի չէ։Ավելի վաղ հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին։ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սարգսյանը տարվել է անհայտ ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ։Ինչպես նա, այնպես էլ մյուս երկու երիտասարդները Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այսօր հերթական տեղափոխումն էր։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ, և այդտեղ էլ արդեն սկսվել է ամեն ինչ։«Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետն ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք»,– ընդգծում է Ստեփանյանը։Նա հիշեցնում է, որ շրջափակման մեջ է 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։Արցախի ՄԻՊ–ն ընդգծում է` թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում` ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին էլ կրկին Լաչինի միջանցքից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող Վագիֆ Խաչատրյանին։Ադրբեջանում նրան կալանավորել են։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։Դատապարտելի է և անթույլատրելի. ՀՀ ՄԻՊ–ը` Լաչինի միջանցքից առևանգման մասին
լաչինի միջանցք
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/01/0c/53744035_66:0:1486:1065_1920x0_80_0_0_f6af26605747eba06500c82772d63492.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լաչինի միջանցք, արցախ, լեռնային ղարաբաղ, գեղամ ստեփանյան, հայաստան, ադրբեջանցի
լաչինի միջանցք, արցախ, լեռնային ղարաբաղ, գեղամ ստեփանյան, հայաստան, ադրբեջանցի
Լաչինի միջանցքում առևանգված տղայից բացի ևս 2 երիտասարդի հետ չի հաջողվում կապ հաստատել. ՄԻՊ
17:39 28.08.2023 (Թարմացված է: 17:42 28.08.2023) Խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան այս օրերին 170 անձ է տեղափոխվել։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Արցախից Հայաստան տեղափոխվող և նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգու հետ կապ չի հաջողվում հաստատել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա խոսքով` Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն ուր են նրանք հիմա, հայտնի չէ։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետում ադրբեջանական կողմն առևանգել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող 22-ամյա Ալեն Նելսոնի Սարգսյանին։ Արցախի ՄԻՊ աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ Ալեն Սարգսյանը տարվել է անհայտ ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ։
Ինչպես նա, այնպես էլ մյուս երկու երիտասարդները Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։
«Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն»,– նշված է Ստեփանյանի գրառման մեջ։
Արցախի ՄԻՊ–ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տեղեկությունների, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Այսօր հերթական տեղափոխումն էր։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ, և այդտեղ էլ արդեն սկսվել է ամեն ինչ։
«Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետն ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք»,– ընդգծում է Ստեփանյանը։
Նա հիշեցնում է, որ շրջափակման մեջ է 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։
Արցախի ՄԻՊ–ն ընդգծում է` թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում` ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար:
Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է, որ Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները հնարավոր միջոցները ձեռնարկեն` ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Շեշտում է` առանց նման երաշխիքների պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։
Հիշեցնենք, որ հուլիսի 29–ին էլ կրկին Լաչինի միջանցքից Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները առևանգել էին ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ ՀՀ տեղափոխվող անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող
Վագիֆ Խաչատրյանին։
Ադրբեջանում նրան կալանավորել են։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։