Լուսակն գյուղի ջրավազանից փրկարարները 28-ամյա երիտասարդի դի են դուրս բերել

© Sputnik / Aram NersesyanՋրավազան. արխիվային լուսանկար
Ջրավազան. արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քաղաքացին հագուստը թողել էր ափին, ենթադրաբար` մտել էր ջրավազանը լողանալու։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի–Sputnik. Արագածոտնի մարզի Լուսակն գյուղում փրկարարները ջրավազանից դուրս են բերել դի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 18։45–ի սահմաններում ահազանգ է ստացել. զանգահարողը հայտնել է, որ Լուսակն գյուղի ջրավազանի ափին հայտնաբերվել է հագուստ, ենթադրվում է, որ քաղաքացի է խեղդվել։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Բերքաբերի ջրամբարում հայտնաբերված դիակի վրա պատռված վերքեր են եղել. քրգործ է հարուցվել
Փրկարաարները ջրավազանում հայտնաբերել են 28-ամյա Գ․ Ե․–ի դին, քաղաքացիների հետ համատեղ ուժերով դուրս բերել ջրավազանից։
Լրահոս
0