https://armeniasputnik.am/20230828/tumvoji-ajgum-septemberi-12ic-15y-evs-mek-masshtabajin-mshakutajin-nakhagits-kirakanacvi-64970614.html
«Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ կիրականացվի
«Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ կիրականացվի
Նախագիծը կեզրափակվի Օպերա գալա համերգով ` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T11:20+0400
2023-08-28T11:20+0400
2023-08-28T11:27+0400
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
երևանի քաղաքապետարան
օպերա
համերգ
այգի
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/08/60825434_0:83:1600:983_1920x0_80_0_0_aacf06ffbb6b35a1953de512af5c01df.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացօթյա այգում կրկին հանդես կգա ներկայացումներով։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։Երևանի բնակիչների համար անվճար հիմունքներով կցուցադրվեն Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երգացանկային ներկայացումները։ Նախագիծը կեզրափակվի Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ։Հիշեցնենք` հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրեց կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:Ծրագրում ընդգրկված էին «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները։Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը» «Թումոյի» այգում. բացառիկ միջոցառման ամենավառ կադրերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/08/60825434_90:0:1510:1065_1920x0_80_0_0_d833fdd835020f3f554f7d89e9b8cd99.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երևանի քաղաքապետարան, օպերա, համերգ, այգի
«թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, երևանի քաղաքապետարան, օպերա, համերգ, այգի
«Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ կիրականացվի
11:20 28.08.2023 (Թարմացված է: 11:27 28.08.2023) Նախագիծը կեզրափակվի Օպերա գալա համերգով ` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի թատերախումբը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացօթյա այգում կրկին հանդես կգա ներկայացումներով։ Տեղեկությունը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը։
«Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Թումոյի» այգում սեպտեմբերի 12–ից 15–ը կիրականացվի ևս մեկ մասշտաբային մշակութային նախագիծ։ Կազմվել է օպերային ներկայացումների ծրագիրը, տարվում են համապատասխան աշխատանքներ տեղանքի կազմակերպման, բեմական, տեխնիկական ենթակառուցվածքների մոնտաժման գործընթացի իրականացման նպատակով»,–ասաց Սարգսյանը։
Երևանի բնակիչների համար անվճար հիմունքներով կցուցադրվեն Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի երգացանկային ներկայացումները։ Նախագիծը կեզրափակվի Օպերա գալա համերգով` արտերկրից հրավիրված հայ և օտարազգի աստղերի մասնակցությամբ։
Հիշեցնենք` հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի կապակցությամբ hունիսի 6, 7, 8-ին Երևանի Թումոյի այգում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, ներկայացրեց կոմպոզիտորի բալետային ստեղծագործությունները:
Ծրագրում ընդգրկված էին «Գայանե», «Դիմակահանդես», «Սպարտակ» բալետները։