https://armeniasputnik.am/20230828/varzhecvats-shan-mijvocvov-mijazgajin-araqanuc-hajtnabervel-e-1-kgic-aveli-hashish-64975422.html
Վարժեցված շան միջոցով միջազգային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի հաշիշ
Վարժեցված շան միջոցով միջազգային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի հաշիշ
ՊԵԿ–ի վերահսկողական միջոցառումների շրջանակում առաքանին հասել է հասցետիրոջը, ինչից հետո նա ձարբակալվել է։ 28.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-28T13:07+0400
2023-08-28T13:07+0400
2023-08-28T13:07+0400
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
թմրանյութ
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1c/64975227_0:0:1918:1080_1920x0_80_0_0_3cf3a4eeb481ac7e189ed1f214cca823.jpg
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց վարժեցված շան միջոցով հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ լրատվական ծառայությունից։Նշվում է, որ օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում հոտուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն:Տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է նաև «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1c/64975227_253:0:1693:1080_1920x0_80_0_0_e64d825f06a45d4a7a00dab143ccfdda.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրանյութ, տեսանյութ, տեսանյութեր, видео
պետական եկամուտների կոմիտե (պեկ), թմրանյութ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Վարժեցված շան միջոցով միջազգային առաքանուց հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի հաշիշ
ՊԵԿ–ի վերահսկողական միջոցառումների շրջանակում առաքանին հասել է հասցետիրոջը, ինչից հետո նա ձարբակալվել է։
ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանուց վարժեցված շան միջոցով հայտնաբերվել է 1 կգ–ից ավելի «հաշիշ» տեսակի թմրամիջոց: Այս մասին տեղեկանում ենք
ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ օրերս «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում հոտուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ:
«Մաքսային զննման է ենթարկվել վերոնշյալ միջազգային սուրհանդակային առաքանին: Արդյունքում, բացի անձնական օգտագործման առարկաներից, առկա է եղել թեյի 4 տուփ, որոնցից յուրաքանչյուրի մեջ թեյին միախառնված հայտնաբերվել է ընդհանուր 1170 գրամ քաշով «հաշիշ» տեսակի թմրամիջոց»,–ասվում է հաղորդագրությունում:
«Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «հաշիշ» տեսակի թմրամիջոցի փոխարինված զանգվածներով առաքանին ստանալուց հետո, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում իր տան մոտակայքից ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա․Ղ․-ն:
Տվյալ քաղաքացու մոտից հայտնաբերվել է նաև «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված և հոգեմետ նյութի պարունակությամբ սպիտակ փոշենման զանգված:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ հիշյալ դեպքին առնչվող անձանց շրջանակը պարզելու նպատակով։