https://armeniasputnik.am/20230829/hhn-karvogh-e-eatm-tntesakan-kentrvon-darnal-irani-sahmanin-inchn-e-khangarum-tsragrin-64884399.html
ՀՀ–ն կարող է ԵԱՏՄ տնտեսական կենտրոն դառնալ Իրանի սահմանին. ի՞նչն է խանգարում ծրագրին
ՀՀ–ն կարող է ԵԱՏՄ տնտեսական կենտրոն դառնալ Իրանի սահմանին. ի՞նչն է խանգարում ծրագրին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` բոլոր նախադրյալները կան, բայց Հայաստանն ու հայ գործարարները շարունակաբար անտեսում են 90 մլն–անոց հարևանի հսկայական... 29.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-29T13:36+0400
2023-08-29T13:36+0400
2023-08-29T13:36+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
առևտուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/04/59168867_82:0:942:484_1920x0_80_0_0_b91dcf13dbb96cab1be501d90cca2fa6.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Հայաստանը, լինելով Իրանին սահմանակից երկիր, ունի բոլոր հնարավորությունները տնտեսական կենտրոն դառնալու ԵԱՏՄ անդամ երկրների համար։ Sputnik Արմնիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։Ավելին,մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հայաստանը ոչ միայն ունի նման պոտենցիալ, այլև դեռ տարիներ առաջ է ձևակերպել իր այդ հավակնությունը Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի բացելով։Իրանը մտադիր է ԵԱՏՄ–ի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի«Կարծես թե բոլոր նախադրյալները կան, բայց մենք շարունակաբար անտեսում ենք այն հսկա հնարավորությունները, որ ունի 90 մլն–անոց մեր հարևանը»,– ասաց Մանասերյանը։Տնտեսագետի համոզմամբ` ամենամեծ խնդիրը տեղեկացվածության պակասն է։ Հայաստանում բացի առանձին իրանագետներից, որոնք զբաղվում են իրանական մշակույթի, կրոնի, քաղաքականության ուսումնասիրությամբ, Իրանի տնտեսության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ չկան։Մասնագետն արձանագրում է, որ Իրանի տնտեսական հնարավորւթյունների նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում նաև հայ գործարարները։ Նրա բնորոշմամբ` սա պարզապես «պրիմիտիվ մտածողության» արդյունք է. մեր գործարարները, նրա գնահատմամբ, հեռուն գնալու, նոր հորիզոններ փնտրելու փոխարեն նայում են իրար ու սկսում զբաղվել այդ պահին եկամուտ խոստացող գործով` շինարարություն, ավտոմեքենաների ներկրում ու վերարտահանում և այլն։Հայաստանը Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է. իրանցի նախարար«Այստեղ անհրաժեշտ է 3 կողմերի մասնակցություն և համագործակցություն` պետություն, մասավոր հատված և փորձագիտական հանրություն։ Փորձագետներն են, որ տեղյակ են տնտեսույուններից, շուկաներից, իրավիճակից։ Կառավարության առջև պետք է խնդիր դրվի մասնավոր հատվածի օգնությամբ, թե ինչ ուղղություն պետք է վերցնի երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը և ինչ պետք է արվի դրա համար։ Կազմակերպչական ու ֆիննսական մեծ ռեսուրսներ հարկավր չեն։ Ընդամենը պետք է բարոյական ու ինֆորմացիոն աջակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչով Հայաստանը կարող է ներկայանալ։ Ազգային բրենդի ձևավորում ու դրա իրացում»,– կարծում է Մանասերյանը։Նշենք, որ Հայաստանն Իրանին սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է։ԻԻՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։Իրանն ու ԵԱՏՄ–ն ազատ առևտրի վերաբերյալ հուշագիր են ստորագրել2020թ–ին թարմացված եռամյա համաձայնագրով Իրան–ԵԱՏՄ փոխադարձ ազատ առևտի ցանկում 360 անուն ապրանք է ներառված, ԵԱՏՄ–ից Իրան` ավելի քան 520 անուն։ 2023թ–ի տարեվերջին նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագրի ստորագրում։Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2023թ–ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով` Հայաստանից Իրան արտահանումների ծավալներն անկում են արձանագրել։ Այս տարվա հունվար–հունիսին Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 53.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 2022թ–ի նույն ցուցանիշի համեմատ 7.5 տոկոսով ցածր է։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/05/04/59168867_190:0:835:484_1920x0_80_0_0_0d201cb42f7f93e1c0c0820b4e807c20.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, առևտուր
ՀՀ–ն կարող է ԵԱՏՄ տնտեսական կենտրոն դառնալ Իրանի սահմանին. ի՞նչն է խանգարում ծրագրին
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի համոզմամբ` բոլոր նախադրյալները կան, բայց Հայաստանն ու հայ գործարարները շարունակաբար անտեսում են 90 մլն–անոց հարևանի հսկայական պոտենցիալը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի–Sputnik. Հայաստանը, լինելով Իրանին սահմանակից երկիր, ունի բոլոր հնարավորությունները տնտեսական կենտրոն դառնալու ԵԱՏՄ անդամ երկրների համար։
Sputnik Արմնիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։
Ավելին,մեր զրուցակիցը հիշեցրեց, որ Հայաստանը ոչ միայն ունի նման պոտենցիալ, այլև դեռ տարիներ առաջ է ձևակերպել իր այդ հավակնությունը Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի բացելով։
«Կարծես թե բոլոր նախադրյալները կան, բայց մենք շարունակաբար անտեսում ենք այն հսկա հնարավորությունները, որ ունի 90 մլն–անոց մեր հարևանը»,– ասաց Մանասերյանը։
Տնտեսագետի համոզմամբ` ամենամեծ խնդիրը տեղեկացվածության պակասն է։ Հայաստանում բացի առանձին իրանագետներից, որոնք զբաղվում են իրանական մշակույթի, կրոնի, քաղաքականության ուսումնասիրությամբ, Իրանի տնտեսության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ չկան։
«Օրինակ` մենք տեղյակ չենք, որ Իրանն այսօր տնտեսական բարեփոխումների 3-րդ փուլում է գտնվում, և սկսած տնտեսական հետազոտություններից, բարձր տեխնոլոգիաներից, այնպիսի ոլորտներում է հաջողությունների հասել, որտեղ անգամ արևմտյան երկրները չեն կարղ ներկա լինել։ Արևմուտքի որոշ երկրներ շատ սերտ համագործակցում են Իրանի հետ։ Հատկապես Իրանի ազատ գոտիների մասին ՀՀ–ում ոչ ոք տեղյակ չէ։ Իրանի պես փակ տնտեսական երկիրը, սա գուցե կարող է պարադոքս թվալ, բայց մի քանի ազատ տնտեսական գոտի ունի, որտեղ ոչ միայն արտադրություններ են, այլև բուհեր, ու այստեղ ստանում են արևմտյան ստանդարտի դիպլոմներ։ Այսինքն` ՀՀ–ն նախ և առաջ իր հարևանին պիտի ճանաչի»,– ասաց Մանասերյանը։
Մասնագետն արձանագրում է, որ Իրանի տնտեսական հնարավորւթյունների նկատմամբ առանձնապես հետաքրքրություն չեն ներկայացնում նաև հայ գործարարները։ Նրա բնորոշմամբ` սա պարզապես «պրիմիտիվ մտածողության» արդյունք է. մեր գործարարները, նրա գնահատմամբ, հեռուն գնալու, նոր հորիզոններ փնտրելու փոխարեն նայում են իրար ու սկսում զբաղվել այդ պահին եկամուտ խոստացող գործով` շինարարություն, ավտոմեքենաների ներկրում ու վերարտահանում և այլն։
«Այստեղ անհրաժեշտ է 3 կողմերի մասնակցություն և համագործակցություն` պետություն, մասավոր հատված և փորձագիտական հանրություն։ Փորձագետներն են, որ տեղյակ են տնտեսույուններից, շուկաներից, իրավիճակից։ Կառավարության առջև պետք է խնդիր դրվի մասնավոր հատվածի օգնությամբ, թե ինչ ուղղություն պետք է վերցնի երկրի մակրոտնտեսական քաղաքականությունը և ինչ պետք է արվի դրա համար։ Կազմակերպչական ու ֆիննսական մեծ ռեսուրսներ հարկավր չեն։ Ընդամենը պետք է բարոյական ու ինֆորմացիոն աջակցություն, թե ինչ է տեղի ունենում և ինչով Հայաստանը կարող է ներկայանալ։ Ազգային բրենդի ձևավորում ու դրա իրացում»,– կարծում է Մանասերյանը։
Նշենք, որ Հայաստանն Իրանին սահմանակից ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է։
ԻԻՀ–ի և ԵԱՏՄ–ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 17-ին, ուժի մեջ մտել 2019 թվականի հոկտեմբերի 27-ից։
2020թ–ին թարմացված եռամյա համաձայնագրով Իրան–ԵԱՏՄ փոխադարձ ազատ առևտի ցանկում 360 անուն ապրանք է ներառված, ԵԱՏՄ–ից Իրան` ավելի քան 520 անուն։ 2023թ–ի տարեվերջին նախատեսվում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին նոր համաձայնագրի ստորագրում։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 2023թ–ի առաջին կիսամյակի պաշտոնական տվյալներով` Հայաստանից Իրան արտահանումների ծավալներն անկում են արձանագրել։ Այս տարվա հունվար–հունիսին Հայաստանից Իրան է արտահանվել շուրջ 53.5 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը 2022թ–ի նույն ցուցանիշի համեմատ 7.5 տոկոսով ցածր է։