Փաշինյանը Մակրոնի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման մասին

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2023
Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը և Ֆրանսիայի նախագահն ընդգծել են տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Տեղեկություն հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը: Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը։ Զրույցի ընթացքում շեշտվել է նաև դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերի կարևորությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։
Լրահոս
0