00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջակցում են արցախցիներին հալածողներին. ֆրանսիացի պատգամավորը` Բաքվից գազ գնողների մասին

© Photo : official site of MFA of RA Ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն Երևանում
Ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն Երևանում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ֆրանսիացի պատգամավորը քննադատեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Եվրոպան չպետք է Ադրբեջանից գազ գնի. սա նշանակում է աջակցել արցախայությանը հալածողներին։ Ֆրանսիայի պատվիրակության անդամ, ֆրանսիացի պատգամավոր Բրունո Ռետայոն նման միտք հայտնեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքում անցկացվող ասուլիսի ժամանակ։ Ասուլիսին տեսակապով միացել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ֆրանսիացի պատգամավորը քննադատեց Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ Բաքվի հետ գազային համաձայնագրի համար։
«Նախևառաջ լավ կլիներ, որ տիկին ֆոն դեր Լայենը Ադրբեջանի հետ գազի համաձայնագիր չստորագրեր։ Դա նշանակում է ուղղակիորեն աջակցել այն երկրին, որն արցախահայության հալածողն է»,– ասաց Ռետայոն։
Նա նաև նշեց, որ Բաքվի վրա քաղաքական ճնշումը ոչինչի չի հանգեցնում, ուստի Ֆրանսիայի նախագահը պետք է նպաստի միջազգային վերահսկողության ներքո Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ բանաձևի ընդունմանը։ Ֆրանսիացի պատգամավորը նաև ընդգծեց, որ Արցախում այսօր տեղի ունեցողը էթնիկ զտում է և ցեղասպանություն։
Պատվիրակության մեկ այլ անդամ, Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանն էլ մեջբերեց Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի խոսքերը, ըստ որոնց հանրապետությունում ալյուրի պաշարները 2 օրվա են մնացել և ակնհայտ է, որ իրավիճակն օրեցօր ավելի հրատապ է դառնում։
«Արցախ ուղարկվող բեռների նախաձեռնությանը Ստրասբուրգը միացել է 2 պատճառով։ Առաջինն այն է, որ կարծում եմ, որ պետք է հրատապ գործել։ Երկրորդն էլ այն է, որ մեր քաղաքում է տեղակայված Եվրոպայի խորհուրդն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)։ Մեր ուղերձն ենք հղում Ֆրանսիայի նախագահին, ինչպես նաև եվրոպական այլ հաստատությունների»,– նշեց Ստրասբուրգի քաղաքապետը։
Հիշեցնենք, որ դեռ 2022 թ․ հուլիսի 18-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է մտադրությունների հռչակագիր, որի համաձայն՝ 5 տարում Հարավային գազային միջանցքով գազի մատակարարումները Ադրբեջանից կրկնակի կավելանան՝ մինչև 2027թ. ամեն տարի Եվրոպային մատակարարելով 20 մլրդ խորանարդ մետրից ոչ պակաս գազ:
Լրահոս
0