Անհնարին ենք համարում, որ ԼՂ–ն գտնվի Ադրբեջանի կազմում. ռուսական համայնքի ղեկավար

© Photo : ArtsakhPressԱրցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդով
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդով - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական համայնքի ղեկավարն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, այդ համատեքստում`նաև Արցախում ռուսների բնակության պատմությանը:
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր գտնվում է բարդ իրավիճակում, և միայն Արցախի ժողովրդին բնորոշ ոգու ուժն ու տոկունությունն են թույլ տալիս նրան այս ամիսների փորձությունները հաղթահարել պատվով: Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը,հայտնում է «Արմենպրեսը»։
«Բնականաբար, մենք հիշում ենք, որ մեր պապերի ու հայրերի համար էլ հեշտ չի եղել, որովհետև Ղարաբաղի սուրբ հողի ողջ պատմությունը պայքար է ազատության, կյանքի, մեր նախնիների հողում ապրելու իրավունքի համար»,– ասել է նա:
Ռուսական համայնքի ղեկավարն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, այդ համատեքստում`նաև Արցախում ռուսների բնակության պատմությանը:
Ալեքսանդր Բորդովի խոսքով՝ դարեր շարունակ հայերն ու ռուսները հոգևոր կապեր են ստեղծել, ինչը խոսում է հանուն երկու ժողովուրդների, երկրների և հավատքի ամուր հարաբերություններ կառուցելու մասին:
Ըստ նրա՝ թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ ռուս խաղաղապահները հայտնվել են բարդ, ըստ էության` ճգնաժամային իրավիճակում:
«Հասկանալի է, որ այսօր մենք պետք է լինենք բարիկադների մի կողմում»,– համոզմունք է հայտնել ռուսական համայնքի ղեկավարը:
Միաժամանակ նա նշել է, որ իրենք ոչինչ չունեն Ադրբեջանի ժողովրդի դեմ, բայց միանշանակ դեմ են արդեն 206 օր շարունակվող շրջափակմանը և այն ամենին, ինչ իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարություննԱրցախի դեմ՝ ի հեճուկս եռակողմ հայտարարության։
Կա հստակ որոշում՝ փակ պահել Ակնա - Ստեփանակերտ ճանապարհը. Դավիթ Իշխանյան
Այս ամենը, ինչպես նաև Սումգայիթի, Բաքվի, Արցախի ողբերգական մյուս իրադարձությունները, երբ հայերի դեմ դաժան հանցագործություններ կատարվեցին, ևս մեկ անգամ ընդգծում են Ադրբեջանի կազմում լինելու և միասին ապրելու անհնարինությունը:
«Չափազանց ծանր են կորուստների վերքերը»,– հավելել է Բորդովը՝ հորդորելով ամբողջ ուժով լծվել անվտանգ ու բարգավաճ Արցախ ունենալու գործին։
Այնուհետևռուսական համայնքի ներկայացուցիչներն իրենց խոսքում կարևորել են հայ-ռուսական բարեկամությունը` անդրադառնալով նաև շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակից ելքերին ու հնարավորություններին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։ Օգոստոսի 30–ին Սյունիք են հասել նաև Արցախի համար Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներ տանող մեքենաները։
Լրահոս
0