Դոնեցկի հրետակոծությունից տուժել է վեց խաղաղ բնակիչ. քաղաքապետ

© Photo : Telegram / Алексей КулемZинԴոնեցկի հրետակոծության հետևանքները
Դոնեցկի  հրետակոծության հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ըստ նախնական տվյալների` խոցվել է «Գալակտիկա» առևտրի կենտրոնի տանիքը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Դոնեցկի Պետրովսկի շրջանի «Գալակտիկա» առևտրի կենտրոնի մոտ հրետակոծության հետևանքով վիրավորվել է վեց մարդ, հայտնել է վարչական կենտրոնի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը։
«Դոբրովոլսկի փողոցում «Գալակտիկա» առևտրի կենտրոնի մոտ գտնվող Պետրովսկի թաղամասի հրետակոծության ժամանակ վիրավորվել են 1962, 1968, 1976 թվականներին ծնված կանայք և 1960, 1963, 1971 թվականներին ծնված տղամարդիկ»,- գրել է Կուլեմզինը Telegram-ի իր ալիքում։
Դոնեցկի քաղաքապետը հավելել է, որ Ռուբեն Իբարուրի փողոցում վիրավորվել է 1948 թվականին ծնված ևս մեկ կին։
© Photo : Telegram / Алексей КулемZинԴոնեցկի հրետակոծության հետևանքները
Последствия обстрела Петровского района - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Դոնեցկի հրետակոծության հետևանքները
Կուլեմզինն ավելի վաղ հայտնել էր, որ Դոնեցկի Պետրովսկի թաղամասի հրետակոծության ժամանակ, ըստ նախնական տվյալների, խոցվել է «Գալակտիկա» առևտրի կենտրոնի տանիքը։
Դոնեցկի գնդակոծության հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 10-ը՝ վիրավորվել. ԴԺՀ
Պետրովսկի թաղամասը գտնվում է Դոնեցկի արևմտյան ծայրամասում, այն քաղաքի ամենահեռավոր հատվածն է։ Այն պահից, երբ ԴԺՀ–ն անկախացավ Կիևից, այս տարածքը պարբերաբար գնդակոծվում է Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից։
Լրահոս
0