https://armeniasputnik.am/20230830/hamakhmbel-mijazgajin-hanrutjany-ev-banadzev-yndunel-arcakhi-harcvov-ugherdz-bajdenin-65071048.html
Համախմբել միջազգային հանրությանը և բանաձև ընդունել Արցախի հարցով. ուղերձ Բայդենին
Համախմբել միջազգային հանրությանը և բանաձև ընդունել Արցախի հարցով. ուղերձ Բայդենին
Նման ակցիա նախաձեռնության անդամները պատրաստվում են իրականացնել նաև Չինաստանի դեսպանատան մոտ։ 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T16:08+0400
2023-08-30T16:08+0400
2023-08-30T16:10+0400
բողոքի ակցիա
երևան
արցախ
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ամն
ջո բայդեն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1b/61772444_0:84:1600:984_1920x0_80_0_0_a5d1011f736d435bd1a19ba9f4f3e79e.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել` համախմբելու միջազգային հանրությանը ԼՂ–ում առաջացած հրատապ խնդիրների լուծման համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ուղերձում նշել են «Բացում» նախաձեռնության անդամները։Երեկ «Բացում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա էին իրականացրել և նամակներ էին փոխանցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներին։Նրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում իր գլխավորությամբ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել և ընդունել բանաձև, որը կանդրադառնա մի շարք կարևոր և կենսական կետերի։ Առաջին տեղում մարդասիրական օգնության փոխանցումն է։Բանաձևում մյուս կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։«Որպես մարդու իրավունքների ջատագով` ԱՄՆ առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնությունների պաշտպանելու գործում առաջնային է։ Աշխարհը նայում է արդարության և հայության հանդեպ ձեր վերաբերմունքին»,–ասվում է Բայդենին ուղղված ուղերձում։Նախաձեռնության անդամները նամակը փոխանցեցին դեսպանությանը` Բայդենին հասցնելու խնդրանքով։Նշենք, որ նման ակցիա նախաձեռնության անդամները պատրաստվում են իրականացնել նաև Չինաստանի դեսպանատան մոտ։Հիշեցնենք, որ «Բացում» նախաձեռնությունը տևական ժամանակ է Երևանում ակցիաներ է իրականացնում` ի աջակցություն Արցախի։Օգնեք հորս վերադարձնենք Բաքվից. Վագիֆ Խաչատրյանի դուստրը դիմել է Փարիզի քաղաքապետին
երևան
լեռնային ղարաբաղ
լաչինի միջանցք
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/1b/61772444_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3deb8573a0bcbf90a861869cfa08eacc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոքի ակցիա, երևան, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ամն, ջո բայդեն
բողոքի ակցիա, երևան, արցախ, լեռնային ղարաբաղ, լաչինի միջանցք, ամն, ջո բայդեն
Համախմբել միջազգային հանրությանը և բանաձև ընդունել Արցախի հարցով. ուղերձ Բայդենին
16:08 30.08.2023 (Թարմացված է: 16:10 30.08.2023) Նման ակցիա նախաձեռնության անդամները պատրաստվում են իրականացնել նաև Չինաստանի դեսպանատան մոտ։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել` համախմբելու միջազգային հանրությանը ԼՂ–ում առաջացած հրատապ խնդիրների լուծման համար։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ այսօր տեղի ունեցած ակցիայի ժամանակ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված ուղերձում նշել են «Բացում» նախաձեռնության անդամները։
Երեկ «Բացում» նախաձեռնության անդամները
բողոքի ակցիա էին իրականացրել և նամակներ էին փոխանցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի դեսպանատներին։
Նրանք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում իր գլխավորությամբ ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրել և ընդունել բանաձև, որը կանդրադառնա մի շարք կարևոր և կենսական կետերի։ Առաջին տեղում մարդասիրական օգնության փոխանցումն է։
«Իրականացնել օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով, այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը և լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը` հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։ Հրատապ գործողությունները չափազանց կարևոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար»,– նշեց նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը։
Բանաձևում մյուս կետը պետք է վերաբերի Բերձորի միջանցքի բացմանը, իսկ երրորդ կետով նախատեսվի Ադրբեջանի համար պատասխանատվություն Արցախի բնակչությանը ցեղասպանության ենթարկելու, խոշտանգումների, մարդու իրավունքների խախտումների համար։
«Որպես մարդու իրավունքների ջատագով` ԱՄՆ առաջնորդությունն այս կարևոր նախաձեռնությունների պաշտպանելու գործում առաջնային է։ Աշխարհը նայում է արդարության և հայության հանդեպ ձեր վերաբերմունքին»,–ասվում է Բայդենին ուղղված ուղերձում։
Նախաձեռնության անդամները նամակը փոխանցեցին դեսպանությանը` Բայդենին հասցնելու խնդրանքով։
Նշենք, որ նման ակցիա նախաձեռնության անդամները պատրաստվում են իրականացնել նաև Չինաստանի դեսպանատան մոտ։
Հիշեցնենք, որ «Բացում» նախաձեռնությունը տևական ժամանակ է Երևանում ակցիաներ է իրականացնում` ի աջակցություն Արցախի։