https://arm.sputniknews.ru/20230830/hhn-dzernarkum-e-bvolvor-qajlery-brni-anhetacumneri-khndiry-nerkajacnelu-hamar-agn-65074975.html
ՀՀ–ն ձեռնարկում է բոլոր քայլերը բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար. ԱԳՆ
ՀՀ–ն ձեռնարկում է բոլոր քայլերը բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԳՆ–ն Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։ 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T16:44+0400
2023-08-30T16:44+0400
2023-08-30T16:44+0400
անհետ կորած
հայ գերիներ, անհետ կորածներ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1601:901_1920x0_80_0_0_2f9b6e87ad19b6e9849e0afbe8652a61.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն` Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։Հաղորդագրությունում նշվում է, որ Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ, և թե՛ դրանից հետո, և այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։ՀՀ–ն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել:ՀՀ ԱԳՆ–ից վերահաստատում են հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/18/24215379_0:0:1427:1070_1920x0_80_0_0_66c5ffd3573815a99f9732ee830dc52b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
անհետ կորած, հայ գերիներ, անհետ կորածներ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ՀՀ–ն ձեռնարկում է բոլոր քայլերը բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ն Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Հայաստանը ձեռնարկում է հնարավոր բոլոր քայլերը միջազգային դատական ատյաններին բռնի անհետացումների խնդիրը ներկայացնելու համար, այդ թվում հաշվի առնելով այն հանգամանքը, որ բռնի անհետացումները որոշակի հանգամանքներում նաև միջազգային իրավունքով սահմանված մարդկության դեմ գործած հանցագործություն են: Այս մասին հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ–ն` Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ։
Հաղորդագրությունում նշվում է, որ Բռնի անհետացումների հարցն ամենածանր և երկարատև խնդիրներից է թե՛ հակամարտությունների ժամանակ, և թե՛ դրանից հետո, և այս խնդրից անմասն չի մնացել նաև հայ հասարակությունը։
«2020թ. ադրբեջանական ագրեսիայի արդյունքում դեռևս նախորդ դարի 90-ականների հարյուրավոր անհետ կորածների և բռնի անհետացումների դեպքերին ավելացան նաև նորերը, երբ անգամ փաստագրված և տեսագրված ապացույցների պարագայում հայ զինծառայողների ճակատագիրը պարզելու հարցում Ադրբեջանի իշխանություններն անգործություն են ցուցաբերում»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ–ն ուշադրություն է հրավիրում նաև այն դեպքերի վրա, երբ ներկայացվել են բռնի անհետացումներն ապացուցող բազմաթիվ տեսանյութեր և վկայություններ, սակայն Ադրբեջանի կողմից վերոհիշյալ անձանց ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն մինչ օրս չի հայտնվել:
ՀՀ ԱԳՆ–ից վերահաստատում են հանձնառությունը՝ հաղթահարելու բոլոր խոչընդոտները՝ անհայտ կորածների ճակատագիրը պարզելու համար: