Ինչպես Ռուսաստանի հետ խզումը հանգեցրեց ուկրաինական ավիաշինության «մահվանը»

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին 7 տարվա ընթացքում Ուկրաինան թվով զրո սերիական ինքնաթիռ է արտադրել. սրանք ավիագործարանների տվյալներն են։ Ինչո՞ւ այդպես ստացվեց։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Խորհրդային Միությունից ուկրաինացիները ժառանգություն էին ստացել ձեռնարկությունների լայն ցանց, որն ունակ էր արտադրել ուղևորատար և տրանսպորտային ինքնաթիռներ, ներառյալ լեգենդար Ան-124 «Ռուսլան» և ԱՆ-225 «Մրիա» տրանսպորտային միջոցները:
Հիմնական գործընկերն ու շուկան Ռուսաստանն էր, որը բաղադրիչներ էր մատակարարում և նոր ինքնաթիռներ էր գնում ռուսական պետական կառույցների և ավիաընկերությունների համար։ Բայց Ուկրաինան նորից որոշեց «սեփական անիվների արանքը փայտ դնել»։
2014-ի պետական հեղաշրջումից գրեթե անմիջապես հետո Կիևը որոշում է խզել համագործակցությունը ռուսական ձեռնարկությունների հետ։ ՌԴ-ից բաղադրիչների և պատվերների բացակայության պատճառով դադարեցվում է Ան-140-ի, Ան-148-ի, Ան-158-ի և ուկրաինական ավիաարդյունաբերության այլ ապրանքների արտադրությունը։
Ո՞վ է մեղավոր։ Կիևը կարծում է, որ Մոսկվան։ Ինչպես 2016 թվականին հայտարարել է «Անտոնով» պետձեռնարկության ղեկավար Կոցյուբան՝ հենց Մոսկվայի հետ համագործակցությունն էր, որ «Ուկրաինային թույլ չէր տալիս Կանադայի հետ համագործակցություն հաստատել»։
Լրահոս
0