00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շրջափակված Արցախ. քաղաքական ուժերի համախմբումը կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը

Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նույնիսկ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին, հավաքվեցին Հայաստանի և Արցախի միայն նախկին ղեկավարները։
Վերջին օրերին Ստեփանակերտից ստացվող համատարած վատ լուրերի համապատկերում գոնե մի լույս առկայծեց, երբ որոշ լրատվամիջոցներ հաղորդեցին, թե այս շաբաթ Արցախի խորհրդարանում կայացած աննախադեպ 6-ժամյա գիշերային քննարկման ընթացքում քաղաքական ուժերը ոչ թե առճակատվել են, այլ փորձել են ձևավորել կառուցողական մթնոլորտ և առնվազն չեն բացառել համախմբումը գործող նախագահի շուրջ՝ կարևորագույն որոշումներ կայացնելիս։ Ընդ որում, այս տեղեկությունը, ըստ լրատվամիջոցների, փոխանցել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչները։
Մեկ այլ հուսադրող հանգամանք էլ կա։ Գիշերային քննարկմանը, բացի Արայիկ Հարությունյանից, մասնակցել են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հիշեցնեմ, որ Հայաստանում նման բան երբեք չի հաջողվել. նույնիսկ 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին՝ 2020 թվականի հոկտեմբերին, հավաքվեցին Հայաստանի և Արցախի միայն նախկին ղեկավարները։ Եվ դա միանգամայն հասկանալի է՝ եթե շարունակ միայն փնովում ու փնովում ես այսպես կոչված «նախկիններին«, նույնիսկ օրհասական պահին նրանց հետ միասին նույն սեղանի շուրջ նստելը պարզապես անհնար է դառնում։
Երևի բացատրելու կարիք էլ չկա, թե որքան կարևոր է համախմբման և կառուցողական համագործակցության մթնոլորտի ձևավորումը դժվար օրեր ապրող Արցախում։ Ադրբեջանը ձեզ օրինակ։ Երևի հիշում եք. ուղիղ 32 տարի առաջ՝ 1991 թվականի օգոստոսի 30-ին, Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց որոշում «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին»։ Ու սկսեցին խժդժությունները՝ առաջին նախագահ Այազ Մութալիբովը պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս, եկավ Աբուլֆազ Էլչիբեյը։ Հաջորդ տարի նրա դեմ Գյանջայում ապստամբեց գնդապետ Սուրեթ Հուսեյնովը, ինչից հետո Նախիջևանից հրավիրվեց Հեյդար Ալիևը։ Բայց այդ ընթացքում հայկական ուժերն արդեն իրենց վերահսկողությունն էին հաստատել Արցախին հարող տարածքներում։ Բոլորովին չեմ ուզում նվազեցնել մեր զինվորականների ավանդը, բայց ախր, դժվար թե որևէ մեկն առարկի՝ հակամարտության կողմերից մեկի ճամբարում ներքին պայքարը խիստ ձեռնտու է մյուս կողմի համար։
Շրջափակված Արցախ. քաղաքական ուժերի համախմբումը կարող է նպաստել ճգնաժամի հաղթահարմանը
Իհարկե, Ստեփանակերտում կայացած այս վերջին ընդլայնված խորհրդակցության հետ կապված որոշ կարևորագույն հարցեր այդպես էլ անպատասխան մնացին։ Օրինակ, քննարկումից հետո Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում սպասող ժողովրդի մոտ դուրս գալով, Արայիկ Հարությունյանը հայտարարեց. «Շատ երկար ենք քննարկել, 6 ժամ, բայց միասնական որոշում չենք կայացրել։ Բայց ես որպես երկրի նախագահ պարտավոր եմ այդ որոշումը ասել։ Շատ կարճ՝ մի քանի օրվա ընթացքում պետք է լուծենք մեր հացի խնդիրը, հումանիտար խնդիրը»,- ասաց Արցախի նախագահը՝ մանրամասնելով. «Գործելու է մեկ ճանապարհ՝ դա Լաչինով ճանապարհն է։ Ուրիշ տեղով մթերք չենք բերելու»։
Զարմանք սոցցանցերում. արդեն հայանպաստ գործիչներին էլ թույլ չեն տալիս գալ Երևան
Համաձայնե′ք, շատ դժվար է հասկանալ՝ մթերքը բերելու ենք Լաչինի ճանապարհով, որը ադրբեջանցիները փակել են։ Իհարկե, բոլորը քաջ գիտակցում են՝ նշելով, թե որտեղով է բերվելու մթերքը, նախագահը հիմնականում ուզում էր շեշտել այն, թե որտեղով մթերքը չի բերվելու։ Հույս ունենանք, որ նման համաձայնեցված որոշում բոլոր քաղաքական ուժերը, ներկա ու նախկին ղեկավարները կայացրել են ոչ թե հագուրդ տալով հույզերին, որոնց խտացումը հնչում է «Սովից կմեռնեմ, բայց Աղդամով բերված ալյուրը չեմ վերցնի» և նման այլ հայտարարություններում, այլ իրավիճակի շատ սթափ վերլուծության և հնարավոր բոլոր հետևանքների գնահատման հիմքի վրա։
Իսկապես, մի կողմից, միջազգային կառույցները, որոնց դիմում ենք Արցախում ցեղասպանությունը կանխելու պահանջով, կարող են հակադարձել, թե ադրբեջանցիները, որոնց մեղադրում եք ցեղասպանության մեջ, իրականում երկու բեռնատարով 40 տոննա մարդասիրական օգնություն են բերել Աղդամ, և դուք չեք ցանկանում ընդունել այդ ալյուրը։ Բայց մյուս կողմից, հենց այն հանգամանքը, որ ղարաբաղցիները նույնիսկ ճգնաժամային պայմաններում հրաժարվում են ադրբեջանական օգնությունից, միգուցե նպաստի այն բանին, որ միջազգային հանրությունը վերջապես սկսի համոզվել՝ այսպես կոչված «վերաինտեգրումը», որի մասին անընդհատ խոսում է Բաքուն, չի կարող իրականություն դառնալ այնքան ժամանակ, քանի դեռ հայատյացության քարոզը մնում է որպես Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն։
ՀՀ կառավարության նիստ - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2023
«Գառների լռությունը». ինչու ձայն չեն հանում Հայաստանի իշխանությունները
Համենայնդեպս այսօր, երբ Երևանը պատրաստակամությամբ կատարում է ադրբեջանցիների բոլոր պահանջները, իսկ նրանց անօրինական գործողություններին պատասխանում է ընդամենը Հայաստանի արտգործնախարարության հերթական հայտարարություններով, արցախյան ընդվզումը փաստորեն միակ գործոնն է, որը կարող է գոնե ինչ-որ չափով համոզել միջազգային հանրությանը՝ խաղաղությունը բռնի ուժով չեն հաստատում։
Լրահոս
0