https://armeniasputnik.am/20230830/zhamanakn-e-patzhamijvocner-kirarel-adrbejani-nkatmamb-natali-luazvo-65084454.html
Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Նատալի Լուազո
Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Նատալի Լուազո
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։ 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T18:26+0400
2023-08-30T18:26+0400
2023-08-30T18:27+0400
արցախ
ֆրանսիա
ադրբեջան
պատժամիջոցներ
եվրախորհրդարան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61508653_0:0:1600:901_1920x0_80_0_0_ab42a17993db027babdf1ce2d983794a.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` անդրադառնալով Արցախում օրեցօր աղետալի դարձող հումանիտար ճգնաժամին:«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,–գրել է Լուազոն X–ում (նախկինում` Twitter)։Նա նաև վերահրապարակել է BBC-ում հրապարակված. «Լեռնային Ղարաբաղ. մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» հոդվածը:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։
ֆրանսիա
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/06/15/61508653_102:0:1526:1068_1920x0_80_0_0_4855f873a10c4c0cb77d84c47159a076.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ֆրանսիա, ադրբեջան, պատժամիջոցներ, եվրախորհրդարան
արցախ, ֆրանսիա, ադրբեջան, պատժամիջոցներ, եվրախորհրդարան
Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Նատալի Լուազո
18:26 30.08.2023 (Թարմացված է: 18:27 30.08.2023) Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահն անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Նման հայտարարություն է արել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն` անդրադառնալով Արցախում օրեցօր աղետալի դարձող հումանիտար ճգնաժամին:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,–գրել է Լուազոն
X–ում (նախկինում` Twitter)։
Նա նաև վերահրապարակել է BBC-ում հրապարակված. «Լեռնային Ղարաբաղ. մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» հոդվածը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։