https://armeniasputnik.am/20230830/zhamanaky-sparvum-e-parizi-qaghaqapety-lusankar-e-hraparakel-hajastanic-65056650.html
«Ժամանակը սպառվում է». Փարիզի քաղաքապետը լուսանկար է հրապարակել Հայաստանից
«Ժամանակը սպառվում է». Փարիզի քաղաքապետը լուսանկար է հրապարակել Հայաստանից
Անն Իդալգոն գրել է, որ Հայաստանում է Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ 30.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-30T10:39+0400
2023-08-30T10:39+0400
2023-08-30T10:44+0400
անն իդալգո
ֆրանսիա
քաղաքապետ
արցախ
օգնություն
լաչինի միջանցք
հայաստան
փարիզ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1e/65056101_0:0:1280:720_1920x0_80_0_0_40c05f071d7c6eb212159baa3d19dc84.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նա գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։Հայտնել ենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաներն այսօր առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։ Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը Լաչինի միջանցք կհասնի ժամը 12-ին:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։
ֆրանսիա
լաչինի միջանցք
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/08/1e/65056101_161:0:1121:720_1920x0_80_0_0_e6306280516eb36671f447b87c6dca65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
անն իդալգո, ֆրանսիա, քաղաքապետ, արցախ, օգնություն, լաչինի միջանցք, հայաստան, փարիզ
անն իդալգո, ֆրանսիա, քաղաքապետ, արցախ, օգնություն, լաչինի միջանցք, հայաստան, փարիզ
«Ժամանակը սպառվում է». Փարիզի քաղաքապետը լուսանկար է հրապարակել Հայաստանից
10:39 30.08.2023 (Թարմացված է: 10:44 30.08.2023) Անն Իդալգոն գրել է, որ Հայաստանում է Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Հայաստանում է` Արցախին շտապ օգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին նա գրառում է արել
X–ի իր միկրոբլոգում։
Հայտնել ենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն օգոստոսի 30-ին Հայաստան կժամանի Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունն անձամբ ուղեկցելու համար։
«Ես Հայաստանում եմ Փարիզի և այլ համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախի 120.000 հայ, այդ թվում՝ 30.000 երեխա, մեկուսացված են, քաղցած, զրկված ամեն ինչից»,– գրել է Իդալգոն:
Նա նաև նշել է, որ այս հումանիտար աղետին բախվելով՝ իրենք ԼՂ–ին շտապ օգնություն են ցուցաբերում։
«Ժամանակը սպառվում է»,– հավելել է նա։
Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաներն այսօր առավոտյան
Երևանի Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղևորվելու համար։ Ըստ հաշվարկների` ավտոշարասյունը Լաչինի միջանցք կհասնի ժամը 12-ին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Եվս մեկ կցորդիչով բեռնատար ուղարկել էին ֆրանսիական տեղական ինքնակառավարման մարմնները։ Այնուհետև քաղցրավենիքով լի մեկ բեռնատար էլ ուղարկել էր «Գրանդ Քենդի» ընկերությունը։