00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարական կտա

© Photo : Screenshot / Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентрПрезидент НКР Араик Арутюнян выступает с заявлением (17 июля 2023). Степанакерт
Президент НКР Араик Арутюнян выступает с заявлением (17 июля 2023). Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Բաժանորդագրվել
Հրաժարականի է դիմում է պատրաստել նաև Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ վաղը արցախցուն ու Ազգային ժողովին ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հարությունյանը։
«Այս վերջնական որոշումը կայացրել եմ 2 օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից»,– նշել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ 2020 թվականի մայիսին իր ընտրվելու հենց հաջորդ օրվանից անցել է Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու գործին, սակայն մի քանի ամիս անց սկսվել է Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմը, որն ավարտվել է հայկական կողմի պարտությամբ:
«Ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը։ Բոլոր դեպքերում, ես հիմա կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար։ Իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին»,– նշել է Հարությունյանը։
Նա ընդգծել է, որ շարունակելու է ընտանիքի՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու է Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու է կրել իր բաժին պատասխանատվությունն Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու է երկրի գործող իշխանություններին:
Հարությունյանը շեշտել է, որ մինչ այդ էլ այսօրվա հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Փոխարենը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը, ում լայն լիազորություններ են տրվել։
«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը: Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին։ Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին»,– հայտնել է Արցախի նախագահը:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահ է ընտրվել 2020թ. մարտի 31-ին, սակայն պարտականությունները ստանձնել է մայիսի 21-ին։ Հարությունյանը մինչ այդ` 2017 թվականի սեպտեմբերի 25-ից 2018 թվականի հունիսի 6-ը եղել է Արցախի պետնախարար։
Լրահոս
0