Երևանի ավագանու ընտրությունների համար ՀՀ կառավարությունը կտրամադրի 275 մլն դրամ

© Sputnik / Asatur YesayantsԵրևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Երևանի քաղաքապետարան
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գրասենյակային նյութերի` թուղթ և քարթրիջներ, և ընտրական մատյանների կազմման համար կտրամադրվի՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. 2023 թ. սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ներքին գործերի նախարարությանը կհատկացվի 275 մլն դրամ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
«Երևանի ավագանու ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ–ն չունի ֆինանսական մնացորդային միջոցներ և անհրաժեշտ է ՀՀ պահուստային ֆոնդից նախարարությանը հատկացնել ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
ՀՀ պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Երևանում ընտրողների թիվը 823 559 է։ 275 մլն դրամի հատկացումը պայմանավորված է ընտրողների թվաքանակով, որից գրասենյակային նյութերի` թուղթ և քարթրիջներ, և ընտրական մատյանների կազմման համար կտրամադրվի՝ 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 13 կուսակցություն ու մեկ դաշինք։
Լրահոս
0