00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրավիճակը լարված է. անհետ կորած զինծառայողների ծնողները կրկին ՊՆ–ի մոտ են

© Sputnik / StringerԱնհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Անհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Անհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Բաժանորդագրվել
Անհետ կորած զինծառայողների ծնողները երեկ ուշ երեկոյան են հեռացել ՊՆ-ի շենքից, քանի որ իրենց մի գնդապետ փոխանցել է, որ այսօր իրենց կընդունի նախարարը:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մոտ լարված իրավիճակ է. 44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին հավաքվել են այստեղ։
Չնայած, որ այսօր ցերեկ նրանց փոխանցել էին, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց կընդունի վաղը` սեպտեմբերի 1–ին, բայց այսօր նրանք կրկին եկել են գերատեսչության մետ։
«Մենք այստեղից այսօր չենք հեռանա, քանի դեռ նախարար Պապիկյանը չի ընդունել մեզ»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ծնողբերից մեկը։
Նշենք, որ դեռ երեկ անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ–ում հանդիպել էին փոխնախարար Արման Սարգսյանին, ինչից հետո որոշում կայացրել դուրս չգալ շենքի տարածքից։ Ուշ երեկոյան նրանց գնդապետ Սերյոժա Ստեփանյանը փոխանցել էր, որ այսօր` օգոստոսի 31–ին, Պապիկյանը կընդունի նրանց, ինչից հետո էլ վերջիններս հեռացել էին շենքից։
© Sputnik / StringerԱնհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Родные пропавших без вести - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Անհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
«Մեզ ասել են` ժամը 3–ին, հիմա օր են փոխում: Արդեն 3 տարի է մեզ խաբում են»,– նշեց անհետ կորածներից մեկի ծնողը` Կարինե Մանավազյանը։
ՊՆ գնդապետ Սերյոժա Ստեփանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընդգծեց, որ կատարվածը շփոթմունքի արդյունք է, ինքը սխալ է հասկացել օրն ու ժամը։ Նրա պնդմամբ` նախարարը ծնողներին կընդունի սեպտեմբերի 1–ին, ժամը 15։00–ին։
© Sputnik / StringerԱնհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Родные пропавших без вести - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Անհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում և պահանջում բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպում։ Վերջին անգամ նրանք ի նշան բողոքի փակել էին Երևանի Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում պահանջել։
© Sputnik / StringerԱնհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Родные пропавших без вести - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
Անհետ կորածների բողոքի ակցիան ՊՆ–ի մոտ
Զինծառայողների անհետ կորելու առնչությամբ հարուցված դատական գործն ընթացքի մեջ է։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 22-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Լրահոս
0