00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:21
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
49 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:30
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
7 ր
Աբովյան time
On air
18:22
38 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Սուրեն Սուրենյանց
Ալմա Աթայի հռչակագիրը քարտեզ չէ, չունի իրավական հետևանք. Սուրեն Սուրենյանց
17:08
11 ր
Մայիսի 9-ին ընդառաջ
Հաղթանակի օրվա միջոցառումները կսկսվեն Անման կրակի մոտ
17:55
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական կողմը հետևողական չի եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակը հակադարձել է Զախարովային

© PhotoՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2023
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳՆ-ն Զախարովային խորհուրդ է տվել ԼՂ հարցում հնարքների չդիմել և չբարդացնել իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի–Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի` օգոստոսի 30-ի ճեպազրույցում արած հայտարարությանը։
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում»,– ասել է ԱԳՆ խոսնակը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 30-ի ճեպազրույցում հայտարարել էր, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուսական խաղաղապահ զորախմբի վրա գցելը տեղին չէ, սխալ է և անհիմն, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելու արդյունքն է։
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հիշեցրել է մի շարք դեպքեր ու հանգամանքներ։
Ըստ նրա` ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այն մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց:
Հաջորդ էական հանգամանքը, ըստ Բադալյանի, այն է, որ 2022թ. օգոստոսին հայկական կողմը հավանություն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին։ Համաձայն դրա` ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ։ Դրանից օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ:
«Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը»,– շեշտում է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը։
Նա հավելում է, որ «Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով»։ Ըստ Բադալյանի` սրանով Ռուսաստանը կամա թե ակամա աջակցել է այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Նա շեշտում է, որ մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում:
Բադալյանի խոսքով` Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին խորհրդային հանրապետությունները։ Ըստ նրա՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել, այդ պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիպման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը:
«ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,– նշում է ՀՀ ԱԳՆ խոսնակը:
Նրա խոսքով` ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում ոչ միայն դեկտեմբերից կազմակերպված կեղծ բողոքի ակցիաների հետևանքով Լաչինի միջանցքը փակվել է, այլև արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել միջանցքում: Շեշտում է`թեպետ այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, սակայն դրանց ՌԴ-ի կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել:
«Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի»,– ասում է Անի Բադալյան:
Նա հավելում է, որ այսպիսի ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում հուլիսի 29-ին առևանգում է Վագիֆ Խաչատրյանին, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների:
Հավելում է` Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը նորություն չէ։ Անի Բադալյանը հիշեցնում է 2020թ. դեկտեմբերի 11-ին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու։ Ըստ նրա` այս ամենը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ և թողտվությամբ:
ՀՀ ԱԳՆ խոսնակը Զախարովային խորհուրդ է տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից:
Ողջունում ենք նախաձեռնությունները, բայց ոչ ՌԴ ջանքերի դեմ․ Զախարովան` ի պատասխան Մակրոնին
Լրահոս
0