00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:40
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
17:48
12 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:10
8 ր
Ուղիղ եթեր
19:01
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շառլ Միշելն առաջարկում է բացել Լաչինի միջանցքն ու շահագործել Աղդամի երթուղին

© Photo : Twitter / European Union Mission in ArmeniaԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԵՄ–ն վերահաստատում է դիրքորոշուոմը, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ համաձայնագրերի և Միջազգային դատարանի որոշման համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը լուծելու համար առաջարկել է փուլային մոտեցում, որը կարտացոլի հետևողականություն Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հարցում: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղար Եկատերինա Կասինժեն։
Նրա խոսքով` այս քայլերի հաջորդականությունը և ճանապարհներից յուրաքանչյուրով առաքվող բեռի տեսակը, ինչպես նաև հարակից ընթացակարգերը վերջին քննարկումների առանցքում են եղել:
«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շարունակում է ակտիվորեն մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմանը: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը, որին աջակցել է Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, առաջնահերթ կարգով կենտրոնացել են Ղարաբաղում ապրող հայերի հումանիտար իրավիճակի լուծման ուղղությամբ: Կլաարը և նախագահ Միշելի թիմը հաճախ են շփվել Բաքվի, Երևանի և ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաշրջափակման լուծում մշակելու համար»,– ասել է Կասինժե:
Նա շեշտել է, որ ներկայում հումանիտար իրավիճակը Ղարաբաղում սրընթաց վատթարանում է. չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել տեղի բնակչության կարիքները բավարարելու համար:
«ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի նախորդ համաձայնագրերի և Միջազգային դատարանի որոշման համաձայն և նշում է, որ Աղդամի ճանապարհի օգտագործումը մատակարարումների ապահովման համար կարող է նաև լինել կոնկրետ ու կայուն լուծման մաս` հրատապ և ամենօրյա հիմնական կարիքները բավարարելու համար»,– ասել է Կասինժեն:
Նա հայտնել է, որ այս քննարկումը սկսվել է 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում` Միշել–Փաշինյան–Ալիև վերջին հանդիպումից հետո։
ԵՄ–ն ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակեցնի նաև Ղարաբաղում ապրող հայերի համար Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ տեղաշարժի կարգը:
Կարմիր խաչի ուղեկցությամբ ևս 11 բուժառու է Արցախից տեղափոխվել Հայաստան
Զուգահեռաբար քննարկվել է նաև ղարաբաղահայությանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման հարցը։
ԵՄ–ն նաև ընդգծել է հակամարտության հետևանքների վերացման անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն կարգավորմանը նպաստելու համար:
«Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև երկխոսությունը կարևոր նշանակություն կունենա այդ առումով: Ղարաբաղահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, և հստակ պայմանների քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ»,– նշված է Կասինժեի տարածած հայտարարության մեջ։
Նա շեշտել է, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությունը վստահության ամրապնդման կարիք ունի։ Այդ նպատակով ԵՄ-ն տարբեր առաջարկներ է ներկայացրել այդ գործընթացին միջազգային աջակցության, ինչպես նաև ձեռք բերված համաձայնությունների իրականացմանն աջակցելու նպատակով փոխգործակցության վերաբերյալ: Ըստ Եվրոպական խորհրդի նախագահի մամուլի քարտուղարի` այս ամենի նպատակն է ապահովել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը հօգուտ բնակչության։
«Այժմ եկել է համարձակ փոխզիջումային լուծումների ժամանակը, այդ թվում ՝ այսօրվա էսկալացիայի լույսի ներքո»,– շեշտել է խոսնակը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն այս ջանքերում համագործակցում է այլ միջազգային դերակատարների հետ` փորձելով գտնել ներկայիս անկայուն իրավիճակը կարգավորելու լավագույն ճանապարհը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը ՀՀ–ին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև ՀՀ–ից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տ ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցինշրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Օգոստոսի 30–ից սահմանին կանգնած են մնացել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներից Արցախի համար բեռ տանող ֆրանսիական բեռնատարները։
Լրահոս
0