В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանը կրակում է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

© Sputnik / Asatur YesayantsՍոթք
Սոթք - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Սոթք. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ԶՈւ–ն կրակում է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հայտարարության մեջ:
Քիչ առաջ, ՊՆ–ն հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի զատ, կիրառում է նաև ականանետ:
Պաշտպանության նախարարությունը խոստանում է իրադրության զարգացման վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հավելենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանականը կողմը մեկ օրում 3 անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր հայկական դիրքերից կրակ են բացել իրենց դիրքերի ուղղությամբ։
Լրահոս
0