00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
9 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

էդգար Սևիկյանն ուզում է հանդես գալ Հայաստանի հավաքականում, ոչ թե Ռուսաստանի

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցՌուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը
Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը  - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դեռ հուլիսին Սևիկյանն ասել էր, որ հաճույքով կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն այն ժամանակ հրավեր չէր ստացել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. Ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդի» հարձակվող Էդգար Սևիկյանը մերժել է Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ ցանկանում է հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Այս մասին հայտնում է Championat.com հրատարակությունը՝ հղում անելով անձամբ խաղացողի հայտարարությանը, որը տարածել է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը նշել է, որ իր անունը եղել է Ռուսաստանի հավաքականի ուսումնամարզական հավաքին հրավիրված 49 խաղացողների ցուցակում։
«Ես շատ գոհ եմ, որ Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբն ուշադրություն դարձրեց և գնահատեց իմ աշխատանքն ու արդյունքները։ Ռուսաստանը ինձ շատ բան է տվել իմ պրոֆեսիոնալիզմի և կարիերայի առումով։ Սակայն այս պահին պետք է տեղեկացնեմ, որ չեմ կարողանա ընդունել Ռուսաստանի հավաքականի հրավերը, քանի որ արդեն որոշել եմ հանդես գալ Հայաստանի հավաքականում»,–գրել է հայ ֆուտբոլիստը։
Սևիկյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին վստահության համար։ «Հուսով եմ, որ երկրպագուները ըմբռնումով կվերաբերվեն իմ ընտրությանը և անկախ որոշմանը»,-նշել է նա։
Նշենք, որ այս տեղեկատվությանն արձագանքել էր Ռուսաստանի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը՝ ասելով, որ կազմակերպությունը ՖԻՖԱ-ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից դիմումներ չի ստացել Էդգար Սևիկյանի մարզական քաղաքացիությունը փոխելու վերաբերյալ։
«Էդգար Սևիկյանն ունի Ռուսաստանի ֆուտբոլային քաղաքացիություն, այս պահին ՌՖՄ-ն Էդգար Սևիկյանի համար Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից և ՖԻՖԱ-ից որևէ հարցում չի ստացել», - ասված է հայտարարության մեջ։
Հավելենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան Էդգար Սևիկյանը հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան թիմերում՝ տարիքային տարբեր կատեգորիաներում։
Սևիկյանը 2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե» և հանդես է եկել պատանեկան թիմերում։ 2022 թվականի հուլիսին Էդգարը տեղափոխվել է ռուսական «Պարի Նիժնի Նովգորոդ»։
Անցյալ տարվա հունիսին տեղեկություններ հայտնվեցին, որ կիսապաշտպանը կարող է ստանալ Հայաստանի մարզական քաղաքացիություն։ Այս տարվա հուլիսին Սևիկյանն ասել էր, որ հաճույքով կխաղա Հայաստանի հավաքականում, սակայն այն ժամանակ դեռ հրավեր չէր ստացել։
Լրահոս
0