https://armeniasputnik.am/20230901/hajastani-ishkhanutjunneri-anhamachap-varqagitsy-mtahvogich-e-geragujn-hvogevvor-khvorhurd-65181707.html
Հայաստանի իշխանությունների անհամաչափ վարքագիծը մտահոգիչ է. Գերագույն հոգևոր խորհուրդ
Հայաստանի իշխանությունների անհամաչափ վարքագիծը մտահոգիչ է. Գերագույն հոգևոր խորհուրդ
Հոգևորականները կոչ են անում հայությանը դուրս գալ թմբիրից, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար, որովհետև այն բոլորինս է։ 01.09.2023, Sputnik Արմենիա
2023-09-01T17:08+0400
2023-09-01T17:08+0400
2023-09-01T17:25+0400
հայաստան
արցախ
մայր աթոռ սուրբ էջմիածին
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/01/65181824_0:67:1280:787_1920x0_80_0_0_a7072b485ed9e6972b1d1704662b27ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը` անդրադառնալով Արցախի և Հայաստանի շուրջ վերջին զարգացումներին։«Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի»,– շեշտվում է տարածած հայտարարության մեջ։Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծում է, որ հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար։Խորհուրդը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական իշխանությունները որդեգրել են ոչ միայն Արցախի, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:Բարձր գնահատելով Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը` խորհուրդը շեշտում է, որ Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ անհամարժեք։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e7/09/01/65181824_72:0:1209:853_1920x0_80_0_0_b41226952f2d1e8b67b99710e2091117.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արցախ, մայր աթոռ սուրբ էջմիածին
հայաստան, արցախ, մայր աթոռ սուրբ էջմիածին
Հայաստանի իշխանությունների անհամաչափ վարքագիծը մտահոգիչ է. Գերագույն հոգևոր խորհուրդ
17:08 01.09.2023 (Թարմացված է: 17:25 01.09.2023) Հոգևորականները կոչ են անում հայությանը դուրս գալ թմբիրից, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար, որովհետև այն բոլորինս է։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. Առկա բարդ ու վտանգավոր զարգացումների հանդիման առավել քան մտահոգիչ են Հայաստանի իշխանությունների անհամաչափ արձագանքներն ու վարքագիծը: Նման բովանդակությամբ
հայտարարություն է տարածել Գերագույն հոգևոր խորհուրդը` անդրադառնալով Արցախի և Հայաստանի շուրջ վերջին զարգացումներին։
«Մերժելի է հատկապես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որը չունի բարոյական, իրավական ու անվտանգային որևէ հիմնավորում և բացարձակապես չի համապատասխանում մեր ժողովրդի հավաքական սպասումներին ու ազգային շահերին։ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի»,– շեշտվում է տարածած հայտարարության մեջ։
Գերագույն հոգևոր խորհուրդն ընդգծում է, որ հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահրավերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
«Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի»,– նշված է տեքստում:
Գերագույն հոգևոր խորհուրդը կոչ է անում մեր ժողովրդին` ամենայն սթափությամբ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, թոթափել անտարբերության թմբիրը, հանձնառություն ստանձնել հայրենիքի համար։
Խորհուրդը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական իշխանությունները որդեգրել են ոչ միայն Արցախի, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:
Բարձր գնահատելով Արցախյան խնդրի կարգավորման ուղղությամբ միջազգային կառույցների ներդրած ջանքերը` խորհուրդը շեշտում է, որ Արցախի հայության առջև ծառացած անմիջական սպառնալիքների համատեքստում միջազգային կառույցների կողմից իրականացվող քայլերն ու նախաձեռնությունները շարունակում են մնալ անհամարժեք։