ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է ԱԺ՝ վավերացման

© Sputnik / Asatur YesayantsՀՀ ԱԺ
ՀՀ ԱԺ - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
ՀՀ ԱԺ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի ստատուտը մեծ հնչեղություն ստացավ, երբ ՀՀ ՍԴ որոշումից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց:
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Հռոմի ստատուտն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման: Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չնշելով:
2023 թ. մարտին ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի Սահմանադրությանը:
Հռոմի ստատուտը մեծ հնչեղություն ստացավ, երբ ՀՀ ՍԴ որոշումից մեկ շաբաթ առաջ Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվեց: Ռուսական կողմը մտահոգություններ ուներ, որ Հռոմի ստատուտի փաստաթուղթում կա դրույթ ՌԴ նախագահի ձերբակալության մասին, ըստ այդմ` դրա վավերացումը կարող է ռիսկեր պարունակել ՀՀ և ՌԴ դաշնակցային հարաբերությունների համար։
Հայկական կողմից վստահեցրել էին, որ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կերպ ուղղված չէ ՌԴ դեմ, այլ ծառայելու է ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական ոտնձգությունները կանխարգելելու համար։
Հիշեցնենք` Հայաստանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել էր 1999թ–ի հոկտեմբերի 1-ին, սակայն չէր վավերացրել։ Գործընթացն ընդհատվել էր 2004թ–ի օգոստոսի 13-ին, երբ փաստաթուղթը ճանաչվել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Հաշվի առնելով, որ այդ ժամանակից ի վեր Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է` Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշեց վերսկսել միջազգային պայմանագրի վավերացման գործընթացն ու այդ նպատակով ևս մեկ անգամ դիմել ՍԴ։
ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է գործող Սահմանադրությանը։
Լրահոս
0