В районе Сотка после обстрела возник пожар - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2022
Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ՀՀ ԶՈւ-ն զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացնում Սոթքի հատվածում. ՊՆ

© Photo : press office of the MoD of RAՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
ՀՀ ՊՆ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի–Sputnik. ՀՀ ԶՈւ-ն զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չի կենտրոնացնում Սոթքի հատվածում, հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը` հերքելով հակառակորդ երկրի տարածած տեղեկությունը։
«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում: Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»,–ասվում է ՀՀ ՊՆ նոր հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ԶՈւ–ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ ՊՆ ավելի ուշ հայտնեց, որ Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կրակի ինտենսիվությունը նվազել է. ՊՆ
Լրահոս
0