00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
34 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լեհաստանում ՀԱՊԿ զորավարժությունները «հոգեբանական պատերազմի տարր» են համարել

© AP Photo / Czarek SokolowskiՄարիուշ Կամինսկի
Մարիուշ Կամինսկի - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Մարիուշ Կամինսկի
Բաժանորդագրվել
«Մարտական եղբայրություն-2023» զորավարժությունները պլանային են, դրանք անցկացվում են 2023 թվականի համար նախատեսված կառավարման մարմինների և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի միջոցների և ուժային կազմավորումների համատեղ նախապատրաստման ծրագրի համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի – Sputnik. ՀԱՊԿ–ի «Մարտական եղբայրություն» զորավարժությունները Լեհաստանն ընկալել է որպես «հոգեբանական պատերազմի տարր»։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ներքին գործերի նախարար Մարիուշ Կամինսկին։
Սեպտեմբերի 1-ին Բելառուսում մեկնարկել են «Մարտական եղբայրություն-2023» ՀԱՊԿ զորավարժությունները, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 6-ը։ Բելառուսն ու ՀԱՊԿ քարտուղարությունը միջազգային գործընկերներին նախազգուշացրել են զորավարժությունների անցկացման մասին` հրավիրելով օտարերկրյա դիտորդների։ Ավելի վաղ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ընդգծել էր, որ Բելառուսում առաջիկա զորավարժությունների շրջանակում ՀԱՊԿ–ն ագրեսիա չի դրսևորում և իր գործողությունները չի ուղղում երրորդ երկրների դեմ։ Նա ասել էր, որ Բելառուսում անցկացվող զորավարժություններին որպես դիտարոդ հրավիրվել են Սաուդյան Արաբիայի, Իրանի, ՉԺՀ–ի և Մոնղոլիայի ներկայացուցիչները։
«Այսօր, սահմանի մյուս կողմում, Բելառուսում, ռուս–բելառուսական զորավարժություններ են անցկացվում, այդ թվում մեր սահմանի մոտ։ Դա պատահական չէ, որ դրանք մեկնարկել են սեպտեմբերի 1-ին։ Դա հենց այդ հոգեբանական պատերազմի տարրն է», – Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսման տարելիցին նվիրված իր ելույթում այսօր ասել է Կամինսկին։
Բելառուսի տարածքում ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում անցկացվում են «Փոխգործակցություն-2023» զորավարժությունները ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ, հատուկ վարժանքներ՝ «Որոնում-2023» հետախուզական ուժերի հետ և միջոցներով, հատուկ զորավարժություններ «Էշելոն-2023» նյութատեխնիկական աջակցման ուժերի հետ և միջոցներով, հատուկ վարժանքներ՝ «Խոչընդոտ-2023»–ի ՌՔԿ պաշտպանության և բժշկական ապահովման զորամիավորման հետ: Զորավարժություններն անցկացվելու են Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի զորավարժարաններում և տարածքներում։
Լրահոս
0