00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 1 ուսումնական տարի «կկորի». փորձագետը` չտպագրված դասագրքերի մասին

© Sputnik / David GalstyanԴավիթ Բեկ գյուղի դպրոցը
Դավիթ Բեկ գյուղի դպրոցը - Sputnik Արմենիա, 1920, 01.09.2023
Դավիթ Բեկ գյուղի դպրոցը
Բաժանորդագրվել
Ուսուցիչները չեն ուսումնասիրել դասագրքերը, ծանոթ չեն բովանդակությանը. դրանց նմուշներն անգամ նրանց չեն տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի - Sputnik. 2023-2024 թթ. ուսումնական տարվա դասագրքերի տպագրված չլինելը կարող է լուրջ խնդրի հանգեցնել` գուցե 1 կիսամյակը, գուցե ամբողջ տարին աշակերտների և ուսուցիչների համար ուղղակի «կորի»։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը։
Նշենք, որ շատ դպրոցականներ սեպտեմբերը սկսում են առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ` դեռ չմշակված։ Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռ անցյալ տարի, ժամկետն էլ մի քանի անգամ երկարաձգվել։ Ներկայում այն դասագրքերը, որոնք երաշխավորվել են գործածության` տպագրության փուլում են։
«Խնդիրը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել ոչ միայն ծնողների, այլև ուսուցիչների մոտ։ Նրանք ձեռնունայն են մնացել ու չգիտեն, թե ինչպես են կառուցելու դասերը, եթե դասագրքեր չկան։ Ի դեպ, այն դասագրքերը, որոնք հետո լինելու են, դեռ ուսուցիչները չեն ուսումնասիրել, բովանդակությունը նոր է։ Իրականում, այդ դասագրքերը 1 կիսամյակ առաջ պետք է տրամադրվեին մեր ուսուցիչներին, որպեսզի կարողանային ծանոթանալ դրանց թերություններին ու դրական կողմերին»,– ասաց Մխիթարյանը։
Նա վստահ է` եթե ուսումնական տարին սկսվում է առանց դասագրքի, ապա, ըստ էության, խաթարվում է ողջ դասապրոցեսը։ Այս իրավիճակի վերականգնումը կարող է երկար ժամանակ խլել ուսուցիչներից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ հայտնում է, որ հին դասագրքերով հնարավոր չի դասապրոցեսն իրականացնել և մինչև նորերի տպագրելը, առցանց տարբերակով կարող են աշակերտներին սովորեցնել։
Արցախի ԿԳՄՍՆ–ն ահազանգում է` հեռու վայրերում գտնվող աշակերտները ոտքով են դպրոց գնալու
«Դե եթե աշակերտը պետք է բոլոր դասագրքերն ինտերնետով գտնի, ուսուցիչն էլ ինտերնետից օգտվի, գուցե դպրոցներն էլ փակե՞նք, ամեն մեկը նստի իր տանն ու ամեն ինչ սկսեն էլեկտրոնային տարբերակով սովորել։ Չէ՞ որ, կրթությունը միայն գիտելիքի փոխանցումը չէ, ամենակարևոր կետերից մեկը սոցիալիզացիան է։ Լավ կլիներ, որպեսզի չեղարկեին այս ուսումնական տարվանից նոր դասագրքերին անցնելու որոշումը, մինչ տպագրվելը, այս 1 տարին հնարավորություն տային սովորելու հին դասագրքերով»,– ասաց Մխիթարյանը։
Խնդիր կա նաև դասագրքերի ժառանգականության հարցում` մի դասարանից մյուս դասարան նույն առարկայի դասագրքի սահուն անցումն ապահովված չէ։ Այսինքն` 5-րդ դասարանում ուսուցիչը կարող է մի բան սովորեցնել, իսկ 7-րդ դասարանում այդ նույն առարկայի շրջանակում մեկ այլ բան, քանի որ դրանք տարբեր մարդիկ են գրել ու ընդհանրապես սինխրոնացված չեն իրար հետ։
Անդրադառնալով դասագրքերի տպագրման ժամկետների խախտմանը` փորձագետը շեշտեց` ԿԳՄՍ նախարարության համապատասխան պաշտոնյաները պետք է պատասխան տան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հայտարարել էր, որ նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով։
Շիրակի մարզում 9 դպրոց այս տարի առաջին դասարան չունի
Լրահոս
0